Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա · ֆիլմադարան

Արևորդի 11-րդ միջազգային փառատոն

Ին՞չ է Արևորդը ՝ Արևորդը բնապահպանակ միջազգային փառատոն է, այս տարի 11-րդ միջազգային փառատոնն է , նվիրված է Երկիր մոլորակին, կլիմային և գլոբալ տաքացմանը, վայրի բնությանը, մշակույթին, և մեր կյանքին ինչ կատարվում է մեր շրջակայքում։ Առաջին ֆիլմը որ դիտել եմ եղել է ՝ Redreaming / Կրկին երազել , դիտել եմ երեք անգամ, բայց ինձ այս… Continue reading Արևորդի 11-րդ միջազգային փառատոն

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Բնական ռեսուրսներ և բնական պայմաներ

Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը: Բնական… Continue reading Բնական ռեսուրսներ և բնական պայմաներ

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Էներգիայի և նյութերի հոսքը էկոհամակարգերում

Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում էկենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին: Համակեցություններում էներգիայի հոսքը օրգանական նյութերի քիմիական կապերի էներգիայի անցումն է օրգանիզմների մեկ մակարդակից… Continue reading Էներգիայի և նյութերի հոսքը էկոհամակարգերում

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`·անօրգանական նյո թեր (H2O,CO2,N2,C և այլն),· օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև,·    օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,· պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից`(H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,·  կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:· ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա: Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99% ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը: Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը: Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը։ Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆի վերափոխում։ 1․Թույլ վերափոխված լանդշաֆտը – այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել․ լանդշաֆտը պահպանել է իր ամողջականությունը, բնական վիճակում։ 2․Վերափոխված լանդշաֆտններ– երբ փոխվել են բաղադրիչներ։ 3․Արմատապես վերափոխված լանդշաֆտ – այստեղ լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։ Լանդշաֆտի… Continue reading Բնության վերափոխումը

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Լանդշաֆտները որտեղ մարդը կարող է ապրել ր աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել և վերափոխել, որ այն ավելի արդյունավետ դառնա։ Լանդշաֆտները ունեն տարբեր ֆունկցիա։ Գյուղատնտեսական-մարդածին կուլտուրական լանդշաֆտի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։ Անտառատնտեսական– հիմնվում են փայտամշակման ձեռնարկություն, որը կատարում է սանիտարական ծառահատում,փայտանյութը մի հատավածում բնակավայր են հիմնում, գետափին ՝ նավահանգիստ, իսկ… Continue reading Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Մարդ֊բնություն փոխհարաբերությունը բնության և հասարակության փոխհարաբերությունը, Լե Շատլեյի սկբունքով

Տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը,որի վրա կյանք գոյություն ունի,Երկրագունդն է։ Միլիարդավոր տարիների էվուլյուցիոն զարգացման շնորհիվ երկիր մոլորակի վրա առաջացել են բազմաթիվ բուսական ու կենդանական օրգանիզմներ,և վերջապես բանական մարդը։ Մարդը տարբերվում է կենսոլորտի մյուս բոլոր օրգանիզմներից։ Եթե մյուսները բավարարվում են բնության տված բարիքներով,ապա մարդը իր ստեղծած գիտությունների համակարգով բնությունից քամում է առավելագույնը՝ հաճախ խախտելով բնական… Continue reading Մարդ֊բնություն փոխհարաբերությունը բնության և հասարակության փոխհարաբերությունը, Լե Շատլեյի սկբունքով

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Օզոն

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ,որի հետևանքով խախտվում է Լե Շատելյի սկբունքը։2000թ․ աշխարհում այրվել է 15մլրդ տ․պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO2 գազով։ Մուլտֆիլմ օզոնի շերտի մասին։