Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Լանդշաֆտները որտեղ մարդը կարող է ապրել ր աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել և վերափոխել, որ այն ավելի արդյունավետ դառնա։ Լանդշաֆտները ունեն տարբեր ֆունկցիա։

Գյուղատնտեսական-մարդածին կուլտուրական լանդշաֆտի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։

Անտառատնտեսական– հիմնվում են փայտամշակման ձեռնարկություն, որը կատարում է սանիտարական ծառահատում,փայտանյութը մի հատավածում բնակավայր են հիմնում, գետափին ՝ նավահանգիստ, իսկ բնակիչները գբաղվում են որսոդությամբ և փայտամշակությամբ։

Լեռնարդյունաբերական-հայտնաբերվել է գունավոր մետաղների հարուստ հանքավայր։ Հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալորգիական կոմբինատ։ Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը։

Ռեկրեացիոն-լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։ Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, կապահովեն մարդկանց հանիստն ու առողջությունը։

Տրանսպորտային-լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։

Ռազմաստրատեգիական– լանդշաֆտը վերափոխում է պաշտպանական հզորությունը դեպի ուժեղացում, կառոցվում են զորանոցներ, ճանապարհներ ռազմական նշանակության օբյեկտներ։

Ուսումնական-համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ։ Սպասարկման ոլորտներ ՝ ծառայություններ,խանութներ, հյուրանոցներ և այլն։

Արդյունաբերական– կան շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններն են արտանետում։ Նման օբյեկտները կառուցվում են քաղաքներից հեռու, ապահով վայրում։

Մարդածին-լանդշաֆտները կարող են բազմաֆունկցիոնալ։ Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկությունները և կարգավորի դրանց բաղադրիչների հակադրություններն և անցանկալի գործոները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *