Հայոց թագուհինները ուսումնական հետազոտություն · գրականություն

Փառանձեմ թագուհու կերպարի վերլուծություն

Փառանձեմը գեղեցիկ և հմայիչ կին է եղել ։ Նրան սիրահարված էին միաժամանակ երեք եղբոր որդիներ ՝ Գնելը, Տիրիթը և Արշակը Բ թագավորը։ Փառանձեմը եղել է Գնելի կինը, ում սպանեց նրա հորեղբոր որդի Արշակ թագավորը և կնության առավ Փառանձեմին։ Չսիրելով Արշակին նա հավատարիմ կին եղավ և ամուսնու բացակայության ընթացքում կարողացավ կառավարել մի ամբողջ երկիր։ Փառանձեմը Արշակից… Continue reading Փառանձեմ թագուհու կերպարի վերլուծություն

Հայոց թագուհինները ուսումնական հետազոտություն · գրականություն

Փառանձեմի մահը

Երբ Փաոանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը և Հայաստանի բոլոր գերիներն ու գանձերը, Փաոանձեմ տիկնոջը թագավորի առաջ հանեցին, Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին։ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց և այս բազմության… Continue reading Փառանձեմի մահը

Հայոց թագուհինները ուսումնական հետազոտություն · գրականություն

Հայոց աշխարհի գերությունը, հարվածները, և ավերմունքը․ Փառանձեմ տիկնոջ գերի տարվելը Պարսկաստան և չարաչար սպանվելը։ Հայոց քաղաքների ավերմունքը և երկրի հիմնովին կործանվելը:

Այնուհետև Պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհ  ուղարկեց իր իշխաններից երկուսին, մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն։ Նրանք եկան Հայոց աշխարհի վրա։ Երբ Հայոց աշխարհի տիկինը’ Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված… Continue reading Հայոց աշխարհի գերությունը, հարվածները, և ավերմունքը․ Փառանձեմ տիկնոջ գերի տարվելը Պարսկաստան և չարաչար սպանվելը։ Հայոց քաղաքների ավերմունքը և երկրի հիմնովին կործանվելը:

Հայոց թագուհինները ուսումնական հետազոտություն

10 ականավոր թագուհիները

ՓԱՌԱՆՁԵՄ Հայկազուն–Արտաշեսյանների Մեծ Հայքի թագա- վորության կողքին գոյություն ունեցող Փոքր Հայքի թագավորությունից որևէ թագուհու անուն մեզ չի հասել։ Ծոփքի թագավորությունից (Ք. ա. 194–94 թթ.) հայտնի է միայն Անտիոքիսը` Ծոփքի արքա Քսերք սես Երվանդականի կինը, որը Սելևկյան արքա Անտի- ոքոս IV–ի քույրն էր: Վերջինս Ք. ա. 164 թ. արշավեց Մեծ Հայքի ու Ծոփքի դեմ, որի ժամանակ… Continue reading 10 ականավոր թագուհիները

Հայոց թագուհինները ուսումնական հետազոտություն · գրականություն

Պապ արքայորդու մասին, թե ինչպես դևերը հայտնի երևում էին նրա վրա, և նրանց հետ պղծություն էր գործում 

Արշակի որդի Պապը ծնվեց սյուն Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փաոանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակվեցին ու նրան վարում էին… Continue reading Պապ արքայորդու մասին, թե ինչպես դևերը հայտնի երևում էին նրա վրա, և նրանց հետ պղծություն էր գործում