գրականություն

Նամակ թոռնիկիս/վերլուծություն

Ումբերտո Էկոյի էսսեն պապիկի և թոռնիկի նամակագրության մասին էր։ Պապիկի նամակը նպատակ ունի օգնել թոռնիկին որ նա կտրվի փոքր֊ինչ համացանցից և տեսնի իրական կյանքը։ Կյանքը գնալով դառնում է վիրտուլ և մարդիկ մոռնաում են վերբալ կյանքի մասին, նրանք շփվում են միայն համացանցերում և շատ հաճախ մոռանում իրենց հարազատների մասին։ Խոսելով մեր կյանքում համացանցի բերած բացասական խնդիրների… Continue reading Նամակ թոռնիկիս/վերլուծություն

գրականություն

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս»

Սիրելի թոռնի՛կ, Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ… Continue reading Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս»

գրականություն

Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

Լուսաբացի մշուշի միջով սլանում էր արտասահմանյան զինվորներով լեցուն «ջիպը»: Հովտի միջով իր որսորդական տարածքները ստուգող տղան` մեջքին գցած մի լար, որին հագցրել-շարել էր որոգայթներն ընկած թռչուններին, շունչը պահած` որոշ ժամանակ հետևում էին մեքենային: Ժամանակ դեռ կա մինչև  «ջիպը» կբարձրանա բլուր, կիջնի հարթավայր, կրկին կմագլցի բլուր և նոր միայն կհայտնվի գյուղում: Տղան ամբողջ թափով սլացավ դեպի… Continue reading Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

գրականություն

Լռություն։ Հարուկի Մուրակամի/ վերլուծություն

«Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք»: Պատմությունը սկսվեց հենց այս տեղից, երբ ճանապարհ մեկնելիս օդանավակայանում նստած սրճում էր ընկերոջ հետ։Եվ նրան տվեցին այդ հարցը։ Պատասխանը հետևյալն էր ` ֊Ճիշտն ասած, մի անգամ, այնուամենայնիվ, մեկին հարվածել եմ։ Այս պատմությունը բռնցքամարտիկ Օձավանայի մասին է, ով պատանի տարիներին զբաղվել է բռնցքամարտով։ Պարզվեց, որ նա ստիպված է… Continue reading Լռություն։ Հարուկի Մուրակամի/ վերլուծություն

գրականություն

Լռություն։ Հարուկի Մուրակամի

-Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք: Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:_ Ինչու՞ եք հարցնում:Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ… Continue reading Լռություն։ Հարուկի Մուրակամի

գրականություն

«Դանթեական առասպել» վերլուծություն

Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը կամավոր ընդգրկվում է 6-7-րդ դիվիզիայի շարքերը: Ամենուրեք տեսնելով ավերված գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջեր: Պատերազմի անմիջական տպավորություններով նա գրեց «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները, տները, մյուս կողմից պատկերում… Continue reading «Դանթեական առասպել» վերլուծություն

գրականություն

Դանթեական առասպել

I Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝Կապույտ երկնքի խորությամբ արբած։Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։Կանչում էր, կանչում ճամփան անմեկինՈլորապտույտ մեր առաջ փռված։ Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.Անցյալը կորել, ցնդել էր անհետ,Որպես երազում արձակած մի ճիչ։Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝Կախարդել էր մեզ առավոտը… Continue reading Դանթեական առասպել

գրականություն

Մի՞թե դժվար է/ Հովհաննես Թումանյան

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ… Continue reading Մի՞թե դժվար է/ Հովհաննես Թումանյան

գրականություն

Հովհաննես Թումանյան «Անուշ» պոեմի վերլուծություն

Գեղեցիկ կերպար էր Անուշը, այն ինձ դուր եկավ։Այս պատմությունը կարող էր գեղեցիկ ավարտ ունենալ, բայց Անուշի կյանքը այդքան էլ ուրախ և երջանիկ չէր, նրա մայրը և հայրը դեմ էին իր երջանկությանը,իսկ եղբայրը ամենադաժան կերպով էր վարվում Անուշի հետ։ Չդիմանալաով այդ ամենին, նա գնալով էլի ավելի էր,թուլանում,կորցրել էր իր միակ սիրուն,կարոտում էր նրան,իր կյանքը առանց նրա… Continue reading Հովհաննես Թումանյան «Անուշ» պոեմի վերլուծություն

գրականություն

Վերլուծություն

Երբեք չէի տեսել Վահան Տերյանի այս կողմը։ Ինձ մոտ կա մի զգացողություն որ այս ամենը գրված է հենց մեր օրերում, որովհետև այն ինչկա այստեղ, դա ապրում ենք մենք։ Երանի եթե մեր ազգը լիներ այնքան կազմակերպված որ չլիներ պատերազմներ և խնդիրներ։ Այսօր շատ դժվար է համախմբվել և պայքարել տարածքի և անկախության համար։ Եթե Տերյանը ասում էր… Continue reading Վերլուծություն