Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա · ֆիլմադարան

Արևորդի 11-րդ միջազգային փառատոն

Ին՞չ է Արևորդը ՝

Արևորդը բնապահպանակ միջազգային փառատոն է, այս տարի 11-րդ միջազգային փառատոնն է , նվիրված է Երկիր մոլորակին, կլիմային և գլոբալ տաքացմանը, վայրի բնությանը, մշակույթին, և մեր կյանքին ինչ կատարվում է մեր շրջակայքում։

Առաջին ֆիլմը որ դիտել եմ եղել է ՝ Redreaming / Կրկին երազել , դիտել եմ երեք անգամ, բայց ինձ այս ֆիլմը այդքան էլ դուր չեկավ, քանի որ այս ֆիլմում չտեսա այն հետաքրքրությունը որին որ սպասում էի, և ինձ համար ֆիլմում չկար այդքան էլ կարևոր նշանակություն որովհետև ռեժիսորը հիմնականում ցույց էր տալիս ճնշված և իրար հետ կապ չունեցող կադրեր։

Տանը դիտեցի ՝ Sisters in Arms / Զինակից քույրերը ֆիլմը և կարող եմ վստահեցնել որ ինձ համար ամենատպավորիչ և ամենալավագույն բնապահպանական ֆիլմն էր։ Ֆիլմի սյուժեն ուղղակի հիանալի էր և միակ առաջին դիտածս ֆիլմն էր կլիմայի մասին։ Խորհուրդ կտամ դիտել որովհետև ֆիլմը շատ մոտիվացնող է և նույնիսկ կարող է ստիպել մարդկանց անել այն ինչ անում էին հիմա նրանք հանուն լավ կյանքի։

Rouge/ Կարմիր՝ ֆիլմը փոխում է պատկերացումը մարդ-բնություն կապի մասին։ Գլխավոր հերոսուհին կարմիր գլխարկն էր, եթե մենք նրան տեսնում էինք հեքիաթում որպես մի աղջնակ ով անտառի միջով անցնելիս գնում է տատիկի մոտ որտեղ նրան հանդիպում է գայլը, ապա այստեղ աղջիկը փոխում է մեր պատկերացումները ֆիլմի մասին, նա վնասում է անտառը, սպանում գայլին, այստեղ մենք կարող ենք տալ տարբեր եզրակացություներ ֆիլմի հետ կապված։ Իմ կարծիքով կարմիր գլխարկը ընտրված էր հատուկ և խորհրդանշում էր արյան կարմիր գույնը, ցավը և վախը բնության հանդեպ։ Ֆիլմը չուներ տեքստ, բայց առանց դրա էլ հետաքրքիր էր։

Անիմացիոն ֆիլմ ՝ Yellowstone 88 – Song of Fire / Յելոուսթոուն 88երգ կրակի մասին , ֆիլմում ինձ համար շեշտը դրված էր հենց վերածննդի մասին, այստեղ ևս կարող ենք տալ տարբեր եզրակացություներ։ Ֆիլմում չկային մարդիկ, կար անտառ և կենդանիներ։ Իրականում այս ֆիլմը իր ազդեցությունը ունեցավ իմ վրա և նայելուց միանգամից հիշեցի Ավստրալիայի հրդեհը։ Այս ֆիլմը կյանքի փորձությունների մասին էր, տեքստը ուղղակի հիանալի էր, իսկ պատկերները սթափեցնող, թե՜ մարդիկ թե՜ կենդանինները իրանց կյանքում ապրում և պայքարում են և իմաստը կայանում էր հենց դրանում որ չպետք է թուլանալ և պայքարել ապրելու համար, քանի որ այս աշխարհը ստեղծված է հենց ապրելու համար։

Անկեղծ այս ֆիլմը ուղղակի ապշեցուցիչ էր՝ Total Disaster / Կատարյալ աղետ, ես համամիտ եմ այս մտքին որ թե՜ Ֆրանսիայում կամ այլ ցանկացած երկրում պետք է այս կերպ վարվել։ Սա մի բեմադրություն էր որն իր մեջ շատ իմաստ էր պարունակում, եթե մենք այսօր չպայքարենք բնության համար ապա որոշ ժամանակ անց մենք ուղղակի կխեղդվենք այն նյութերով որոնցով մարդիկ քայքայում են մեր կյանքը հանուն իրենց գրպանի։

Իմ կարծիքով սա Արևորդի հուզիչ ֆիլմերից էր ՝ Last Day on Earth / Վերջին օրը Երկրի վրա։ Մեջբերում ֆիլմից ՝ << Երբ ինքներդ ձեզ ասում եք, որ պետք է շարունակել ապրել, դուք գցում եք ձեզ ծուղակը, որովհետև դուք խոսում եք մի գործընթացի մասին, որն ինչ որ իմաստով ինքնաբուխ է, այսինք այնպես թե այնպես տեղի կունենա>>։ Ինձ թվում է այստեղ կա ավելի քան շատ իմաստ քան մենք պատկերացնում ենք։ Ին՞չու եմ ասում հուզիչ որովհետև պապիկի կերպարում կարող էինք լինել ցանկացած մեկս, այսինքն արթնանայինք մի օր և տեսնեինք որ չկա այն ամենը ինչով մենք ապրում ենք։ Այստեղ ևս անտառը մեր մի մասնիկն էր որ ուզում են կտրել և ոչնչացնել։ Ես կասեմ որ պապիկի իմաստը կայանում էր նրանում որ նա ծեր էր և իր կյանքին մնացել էր քիչ, իսկ բնությունը հավերժ է, դրա համար նա թողեց իր հետքը բնության մեջ տնկելով սերմը։ Հետաքրքիր էր։

Be Water – Andes to Amazonia / Թող լինի ջուրը. Անդերից Ամազոն ՝ ուղղակի կասեմ որ մարդիկ իրենց ձեռքով ոչնչացնում եմ առաջինը հենց իրենց կյանքը հետո մեր։ Համաձայն եմ այն խոսքերի հետ որ ՝ եթե չլինի ջուր մարդիկ չեն ապրի նույնիսկ մեկ օր։ Հանուն իրենց աշխատանքի նրանք փջացնում են ՝ տեղի բնակիչների կյանքը, այն գետերը և ջրերը որից որ օգտվում են մարդիկ, դուրս են նետում թափոներ որով քայքայում են շրջակա տարածքը և այլն։ Այս թեմայի մասին կարող ենք շատ ծավալվել, բայց կցանկանայի որ մարդիկ վերջ տային այս աղետին և գտնեն մեկ ուրիշ անվտանգ լուծում որ չվնասեն մարդկանց և բնությանը, քանի որ չգիտենք թե ինչ կլինի տարիների ընթացքում մեզ հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *