Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա

Մարդ֊բնություն փոխհարաբերությունը բնության և հասարակության փոխհարաբերությունը, Լե Շատլեյի սկբունքով

Տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը,որի վրա կյանք գոյություն ունի,Երկրագունդն է։ Միլիարդավոր տարիների էվուլյուցիոն զարգացման շնորհիվ երկիր մոլորակի վրա առաջացել են բազմաթիվ բուսական ու կենդանական օրգանիզմներ,և վերջապես բանական մարդը։ Մարդը տարբերվում է կենսոլորտի մյուս բոլոր օրգանիզմներից։ Եթե մյուսները բավարարվում են բնության տված բարիքներով,ապա մարդը իր ստեղծած գիտությունների համակարգով բնությունից քամում է առավելագույնը՝ հաճախ խախտելով բնական միջավայրի հավասարակշռությունը, փոխելով այս միջավայրը իրեն նպաստավոր ուղղությամբ։

Բնությունն ունի ինքնակարգավորման, ինքնավերականգնման մի հիանալի ունակություն։

20րդ դարի սկզբին Երկրագնդի բնակչության թիվը եղել է 1,5մլրդ, իսկ նույն դարի վերջին անցավ 6մլրդից։ Բոլորը ձգտում են բարեկեցիկ կյանք վարել,հարստանալ, իսկ դա կարելի է վերցնել բնությունից, մարդը սկսեց վերափոխել բնությունը։ Այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հասկացությունը։

Ներկայումս մարդ-բնություն հասկացությունն այնքան է սրվել, որ 2 հակադիր միտում է ձևավորվել ՝

Պահպանել բնությունը,նրա կենսաբազմանությունը

Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակներով։

Լավատեսները գտնում են, որ մարդ-բնություն հասկացությունը լուծելի է,այն ժամանակին աստիճանաբար պետք է մեղմանա և վերանա ՝ մարդկային հանճարի կողմից ստեղծվող միջոցառումներով։Բոլորը գիտակցում են,որ վառելանյութի օգտագործումը կործանարար է, թվում է թե դրանից փրկություն չկա։ Մարդը պետք է գտնի վառելանյութերի, էներգիայի այլընտրանքային տարբերակներ և կգտնի։

Գիտնականները հետաքրքիր հայտնագործում են կատարել, եթե հողը մշակվի ամենակատարելագործված եղանակով, ապա 10մ2 հողը կարող է այնքան մթերք տալ, որ կբավարարի մարդուն մեկ տարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *