ֆիլմադարան

Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման

Այսօրվա քննարկումը հետաքրքիրներից էր ինձ համար , քանի որ խոսեցինք Ալիսան հրաշքների աշխարհում ֆիլմը ։ Շատ եմ սիրում 2րդ հատվածը ու հատկապես կարմիր թագուհուն։ Տպավորություններս շատ են , բայց քննարկումից հետո շատ տեղեկություններ իմացա ֆիլմի մասին , անձամբ ինքս չգիտեի բացի այդ ֆիլմադարանի կայքում կարդացի փաստեր ահա հատված ՝

Ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, թարգմանվել է աշխարհի ժողովուրդների շատ լեզուներով։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտների վրա, գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և անիմացիոն ֆիլմեր, նկարվել են հերոսների կտավներ, գրվել են բանաստեղծություններ ու արձակ գրվածքներ, հորինվել են տարբեր երաժշտական երկեր, մեր ժամանակներում գրվածքի հիման վրա նույնիսկ ստեղծվել են համակարգչային խաղեր։

  • «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը կինոյի պատմության մեջ ամենաշատ էկրանավորված ստեղծագործություններից է։ Տարբեր երկրների ռեժիսորների կողմից գրքի սյուժեով նկարահանվել է ավելի քան 40 խաղարկային և անիմացիոն ֆիլմ։
  • Գիրքն աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում նաև նկարիչների կողմից ստեղծագործության զանազան հերոսներին պատկերող նկարներով։
  • 1931 թվականին Չինաստանի նահանգներից մեկն արգելել է գրքի ընթերցանությունն ու վաճառքը, քանի որ ըստ նահանգի ղեկավարության, չի կարելի մարդկանց և կենդանիներին ցույց տալ հավասար դիրքերում և անթույլատրելի է, որ կենդանիները խոսեն մարդկային լեզվով։
  • Գիրքը կարդալուց հետո Անգլիայի Վիկտորիա թագուհին ցանկացավ ծանոթանալ Լուիս Քերոլի մյուս գրվածքների հետ և հիասթափություն ապրեց, իմանալով որ դրանք միայն մաթեմատիկային վերաբերող հոդվածներ են։
  • 1928 թվականին գրքի ձեռագիրը վաճառվել է 15 400 ֆունտ սթերլինգով։
  • Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող»։
  • Կա Ալիսը հրաշքների աշխարհում ախտանիշ (անգլ.՝ Alice in Wonderland syndrome, AIWS) անունով մի հիվանդություն, որն ունեցողներն իրենց շրջապատի առարկաները տեսնում են փոքրացված և նրանց թվում է, թե դրանք գտնվում են ավելի հեռու, քան իրականում է։

«Ալիսը Հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice’s Adventures in Wonderland), անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքը։ Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Գիրքը հայերեն են թարգմանել Սոնա Սեֆերյանը և Սամվել Մկրտչյանը։

Գրքի պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա՛մ ավելանում է, կա՛մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։ Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենն ընդամենը երազ է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *