գրականություն

Տխրություն/Վահան Տերյան

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթևՄի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնացԵվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

գրականություն

Վահան Տերյան

Կենսագրություն Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան… Continue reading Վահան Տերյան