էկոլոգիա

Հայաստանի Հանրապետության խոտաբույսեր, բուժիչ հատկությունները ։Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը ։

Նախագիծ ՝ Հայկական խոտաբույսերի ուսումնասիրություն ։

Նպատակ ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են բազմաթիվ խոտաբույսեր , որոնցից մեծ մասը հանդիսանում է բուժիչ խոտաբույսեր, որոնք ունեն տարբեր հիվանդությունների կանխարգելման հատկություններ , բացի այդ դեռ հնուց հայտնի է խոտաբույսերը բուժել են տարբեր հիվանդություններ և հանդիսացել են հայկական խոհանոցի անբաժանելի մասը ։

Ժամկետ ՝ 01,02-28,02,2022

Ընթացքը ՝ 1․օգտվելով համանցացից դուրս բերել առնվազն 10 խոտաբույսի անվանում ։

2․տեղադրել յուրաքանչյուր խոտաբույսի լուսանկարը և այդ խոտաբույսի օգտակար հատկությունները տեղադրել բլոգի մեջ ։

3․Զրուցելով ընտանիքի անդամների հետ պարզել թե ինչ խոտաբույս է օգտագործվում ձեր տանը , ձեր արմատներին բնորոշ խոհանոցում ։

4․Տեղադրել խոտերից պատրաստված այդ ուտեստի բաղադրատոմսը բլոգում ։

Արդյունքները ՝

Ուտելի խոտաբույսեր ՝

1․Ավելուկ ՝ թրթնջուկ,շեփ

Տերևները հաստ են,
արմատամերձ, երկարակոթուն,
ձվաձև, միջին և վերին
տերևները կարճ կոթուններով
են, ավելի հազվադեպ են՝
եռմատնյա ալիքավոր եզրերով:
Ավելուկի սննդային արժեքը
բավականին բարձր է: Այն
պարունակում է վիտամիններ
(A, B1, B2, PP, C), սպիտակուցներ, շաքարներ, օրգանական թթուներ և
հանքային աղեր: Տերևները հավաքում են վաղ գարնանից սկսած, հյուսում
և չորացնում են ստվերում։

2․Բալդրղան ՝

Ծաղիկները սպիտակ են կամ
դեղնականաչավուն, ոչ խիտ
դասավորությամբ, պտուղները ձվաձև
են։ Տերևները խոշոր են, մեծ
մակերեսով, փետրաձև, երբեմն՝ պարզ
կտրտված եզրերով:
Պարունակում է սպիտակուցներ,
ածխաջրեր, եթերայուղեր,
ֆուրոկումարինային և կումարինային
միացություններ: Հարուստ է
վիտամիններով, հատկապես С
վիտամինով: Աչքի է ընկնում։

3․Դանդուռ ՝փերփեր, անմեռուկ, նապաստակի պաշար

Միամյա բույս է, ունի շատ կարճ
վեգետացիա: Սերմից անմիջապես
առաջանում է մեկ ցողուն, որի վրա
դասավորված են հակադիր
տերևները: Ցողունները սննդի մեջ
օգտագործման համար պիտանի են
դառնում 35 օր անց։ Տերևներն ու
երիտասարդ ընձյուղներն
օգտագործվում են թարմ կամ
պահածոյացված վիճակում:
Պարունակում է չոր նյութեր,
նորադրենալին։ Տերևները պարունակում
են վիտամիններ։ Ամբողջ բույսը
պարունակում է E վիտամին․ օմեգա-3-ի
բնական աղբյուր է։ Արմատը
պարունակում է գլյուկոզիդներ,
միկրոտարրեր։

4․Եղինջ ՝բանջար, եղինճ, աղինջ, մռմռուկ, կծան խոտ

Լոռիում նրան անվանում են բանջար:
Մատղաշ ընձյուղները և տերևները
ժողովուրդն օգտագործում է հին
ժամանակներից: Տերևները
ձվանշտարաձև են, ատամնաեզր,
ունեն հակադիր
տերևադասավորություն:
Պատրաստուկներն օգտագործում են
որպես միզամուղ, խորխաբեր,
հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող
միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներում
հայտնաբերված են վիտամիններ՝ K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին,
պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, ուրտիցին, ֆիտոնցիդներ,
կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին
հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում,
քրոմ, պղինձ, մանգան և այլն։ Բույսի մատղաշ տերևներում կարոտինի
պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և
չիչխանի պտուղներին:

5․Թելուկ ՝ թախտիկ, սագախոտ

Ցողունը գլանաձև է, ողորկ,
ճյուղավորվող, բարձրությունը՝ 15-120
սմ, տերևները հերթադիր են, հարթ,
ատամնաեզր, երկարավուն, բութ,
գոգավոր և այլն՝ պատված ալրանման
փառով։ Որոշ տեսակներ պարունակում
են վիտամիններ (A, B1, B2, C, E),ֆլավոնոիդներ, եթերային յուղեր, սապոնիններ, թրթնջկաթթու, հանքային
աղեր և այլն։ Հավաքում են բույսի գարնանային ընձյուղները՝ սննդի, ամբողջ
վերգետնյա մասը` կերային նպատակներով։

6․Խատուտիկ ՝

Գլխավոր արմատը խորը մտնում է հողի
մեջ, երբեմն հասնելով 0,5մ: Փետրաձև
կտրտված (երբեմն ամբողջական)
տերևները վարդակաձև դասավորված են
ցողունի հիմքում: Որպես ուտելի բույս,
խատուտիկի երիտասարդ տերևներից
վիտամինային աղցաններ են
պատրաստում: Դեղագործության մեջ
օգտագործում են խատուտիկի հատկապես արմատները, ըստ պահանջի նաև ծաղիկներն ու տերևները: Չոր
արմատներից ստամոքսային հիվանդությունների համար հյութ են
պատրաստում: Նպաստում է լեղու գոյացմանը, լյարդի և լեղապարկի
աշխատանքի կարգավորմանը: Մանր կտրատած արմատները բովելով
ստացվում է սուրճ: Պարունակում է խեժ, դաբաղանյութեր, օրգանական
թթուներ, կարոտին, վիտամիններ՝ A, C, B, E, P

7․Ուրց ՝ ծոթոր, խոռն, ղռի դաղձ, վայրի ծոթրին

Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով ապուրները,
սպասը, սոուսը, աղցանը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից
խմիչքները և այլն:

8․Շուշանաբանջար ՝ շիշվիկ, մանդակ, ղմի, աղքատ բանջար


Երկամյա, պալարաձև արմատով
խոտաբույս, ցողունը՝ թույլ թավոտ,
ճյուղավորված, մինչև 150 սմ
բարձրությամբ: Աճում է
անտառեզրերին, բացատներում, թփուտներում, խոտածածկ լանջերին, երբեմն՝ աղբավայրերում և
ցանքերում։ Պարունակում է վիտամիններ (C), ճարպեր, ալկալոիդ
խերոֆոլին, ֆլավոնոիդներ, օսլա, եթերային յուղեր, դաբաղանյութեր,
հանքային աղեր և այլն։
Սննդի մեջ գործածում են բույսի արմատը և վերգետնյա մասը: Շուշանը`

  1. Տապակում են. մատղաշ ընձյուղները խաշում են, քամում ու տապակում
    սոխառածով (յուղով կամ ձեթով) ու ձվով, չորացրած ծաղիկները յուղով
    տապակում են: 2. Աղցան. խաշում են ու աղ անում: 3. Թթու. զոխերը կամ
    ծայրի մանր փնջերը աղաջուր են դնում: Շուշանի թթուն շատ են գործածել
    Մեծ պասին, նույնիսկ փեսացուի տնից ուղարկում էին հարսի տուն: 4. Հում
    զոխերը կեղևում և ուտում են: 5. Դալար տերևները գործածում են որպես
    սպասի բանջար: 6. Գցում են պանրի, թանով սպասի ու ժաժիկի մեջ: Շուշանի
    հաստ ու պալարանման արմատները, որ ատոլ են կոչվում, հավաքում էին
    գարնանից մինչև ուշ աշուն, ձմռան և մասնավորապես կաղանդի համար
    պահում էին ատոլի հորերում: Ատոլը հանում էին սրածայր փայտերով կամ
    հատուկ արմատահան գործիքներով: Հավաքում էին երեխաները, կանայք ու
    տղամարդիկ: Քաղցրահամ ատոլը փոխարինել է կարտոֆիլին: Ատոլն
    ուտում ենա) hում վիճակում, բ) ջրով կամ կաթով խաշած. կճեպահան անելուց հետո լցնում էին նեղ բերանով կճուճի մեջ, ավելացնում 1-2 բաժակ կաթ, բերանը ծածկում, բերանքսիվայր դնում թոնիրն ու մոխրով ծածկում: Ատոլը եփում էր թափված կաթի գոլորշու մեջ դառնալով փխրուն ու դեղին
    գույնի: գ) Կաթով հեղուկ ու թանձր կերակուրներ են պատրաստել: դ) Ատոլի
    հաց. կավե կամ փայտե տաշտի մեջ ատոլը լվանում ու տրորում են այնքան,
    որ կճեպահան լինի: Այնուհետև կճուճի մեջ խաշում են, քամում ու խմորի
    նման հունցում: Թխում էին 20 սմ տրամագծով կլոր կամ 25սմ երկարությամբ
    մատնաքաշ պուլիկ (պուլուճ): Հաճախ ատոլին ավելացնում էին նաև ալյուր:

9․Շրեշ ՝ շրեշտ, օղին, փայլկտուկ

Կոճղարմատը հոծ է, իլիկաձև հաստացած,
մսալի։ Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը
40-60 սմ։ Տերևներն արմատամերձ են,
երկար, գծաձև։ Ծաղկաբույլը բազմածաղիկ
ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին,
վարդագույն, կարմրավուն, գորշ և այլն։
Ծաղկում է մայիս-հունիսին։ Արմատները
պարունակում են դեքստրինանման նյութեր
(օգտագործվում են սոսինձ պատրաստելու
համար), իսկ տերևները՝ ներկանյութ։
Մատղաշ տերևներն ուտելի են։ Մեղրատու
է և գեղազարդիչ։

10․Սինդրիկ ՝ կցմծուկ,
սամնտրուկ, սանդրուկ, սնդրիկ, սնդրուկ, Սողոմոնի կնիք, քրմնցուկ

Բազմամյա կոճղարմատավոր. ցողունը՝
կորացած, 30-60 սմ բարձրությամբ,
տերևները ցողունի ստորին մասում
հերթադիր են, վերին մասերում՝
օղակադիր, նշտարաձև կամ նեղ
նշտարաձև, ծաղիկները 2-3-ական
կախված են տերևածոցերից դուրս եկող
ծաղկաոտիկներից։ Պարունակում է
վիտամին C, սպիտակուցներ,
ածխաջրեր, տանիններ, ալկալոիդներ,
սապոնիններ, բուսական լորձ, հանքային աղեր և այլն։ Բույսի հավաքվող
մասերն են գարնանային ընձյուղները՝ սննդի նպատակով։

Նյութի հղում

2 ․ Տան պայմաներում օգտագործվող խոտաբույսեր ՝

Հիմնականում օգտագործվում է ՝ ուրց , ռեհան , նանա, դաղձ, ավելուկ , եղինջ և այլն ։

3․ Հետաքրքիր բաղադրատոմսեր։

1․ Սիբեղի աղցան , անհրաժեշտ է ՝ 260 գ սիբեխին՝ աղ, քացախ, սխտոր, համեմ, մաղադանոս՝ ըստ ճաշակի։
Սիբեխը խնամքով լվանալ, լցնել եռացող աղաջրի մեջ, թողնել մինչև
պատրաստ լինելը, իսկ հետո քամիչով քամել, պաղեցնել։ Պատրաստի
սիբեխը լցնել աղցանամանը, վրան լցնել համեմ և մաղադանոս։ Քացախը և
ծեծած սխտորը մատուցել առանձին։

2․Տապակած մանդակ , անհրաժեշտ է ՝ 150 գ մանդակ, 20 գ ձեթ, 30 գ մածուն, սխտոր, 1 հատ ձու, աղ։
Ջուրը եռացնել, մեջը լցնել մանդակը, եփելու ընփացքում ավելացնել աղը։
Ապա քամել, տապակել ձեթի մեջ, ավելացնել հարած ձու։ Կարելի է
մատուցել սխտոր- մածունով։

3․Շուշանի թթու , անհրաժեշտ է ՝ 500 գ շուշանին ՝ աղ (1 լ ջրին 1 ճաշի գդալ աղ),
սամիթ, սխտոր։
Շուշանը կտրատել խոշոր մասերի, լցնել եռման
աղաջրի մեջ, թույլ խաշել, քամել, սառեցնել,
դասավորել տակառում։ Մեկընդմեջ դնել սամիթ և
կտրտած սխտոր, վրան լցնել թույլ աղաջուր։

4․Բալդրղանի թթու , անհրաժեշտ է ՝ 200 գ բալդրղան, աղ, սխտոր։
Բալդրղանի ցողունները թույլ խաշել (կամ
լցնել եռացող ջրի մեջ, կրակն անջատել, մի
քանի ժամ թողնել), լցնել սառը աղաջրի մեջ,
ավելացնել սխտոր (հնարավոր է նաև
առանց սխտորի), թողնել թթվի։

5․ Բազուկի տապակած տերևներ , անհրաժեշտ է ՝ 200 գ բազուկի տերևին՝ 30 գ սոխ, 50 մլ
բուսական յուղ կամ կարագ, 1 հատ ձու,
մաղադանոս, սամիթ, 1 պճեղ սխտոր, աղ։
Բազուկի տերևները լցնել եռացող ջրի մեջ,
խաշել, քամել։ Սոխառած պատրաստել, վրան
ավելացնել քամված ու կտրտած բազուկի
տերևները, համեմել աղով։ Կարելի է
ավելացնել նաև ռեժան։ Վերջում ավելացնել
սխտորը, հարած ձուն, կտրտած
կանաչիները։ Մատուցել սխտոր-մածունով տաք և սառը վիճակում։

6․Կանաչիներով կոտլետ , անհրաժեշտ է ՝ 300 գ խառը կանաչիներին (մաղադանոս,
սամիթ, համեմ)՝ 50 գ կարագ կամ ձեթ, 150գ
ալյուր, 3 հատ ձու, 150 գ թթվասեր, սխտոր, աղ։
Կանաչիները կտրատել, վրան ավելացնել հարած ձուն, թթվասերը և
ալյուրը, համեմել աղով, ծեծած սխտորով, խառնել բաղադրիչները։ Տապակի
մեջ լցնել կարագը, որի հալվելուց հետո գդալով լցնել ստացված խյուսը և
տապակել։ Ստացված կոտլետները կարելի է մատուցել տաք և սառը
վիճակում։

7․Փիփերթով ապուր,, անհրաժեշտ է ՝ 150գ փիփերթին՝ 25 գ կարտոֆիլ, համեմ,
25 գ կարագ, աղ, 1 հատ ձու, սխտոր։
Կտրտած կարտոֆիլն ու փիփերթը լցնել
եռացող աղաջրի մեջ, ավելացնել կարագ։
30 րոպե եռալուց հետո ավելացնել համեմ,
սխտոր և հարած ձու։ Կարելի է մատուցել քամած մածունով։

8․ Սպանախով տավարի ապուր , անհրաժեշտ է ՝ 125 գ մսին 100 գ սպանախին՝ 20 գ բրինձ, 20գ սոխ, 18 գ հալած յուղ, 15 գ
ընկույզի միջուկ, 3 գ ալյուր, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
Տավարի մսից արգանակ եփել և քամել։ Միսն անջատել ոսկորներից,
կտրատել, դնել տաք տեղ։ Արգանակը դնել կրակին, ավելացնել բրինձ, մանր
կտրտած ու տապակած սոխ, աղ, պղպեղ և եփել մարմանդ կրակի վրա։
Բրինձը դեռ լիովին չեփած՝ ավելացնել խոշոր կտրտած սպանախը։
Մսապուրը մատուցելիս մեջը գցել ընկույզի ծեծած միջուկ։ Կտորների
բաժանած միսը մատուցել առանձին։

9․Սինդրիկով աղցան , անհրաժեշտ է ՝ 200 գ սինդրիկ, 10 գ քացախ, սխտոր, կարմիր պղպեղ, աղ:
Սինդրիկը թույլ աղաջրում խաշել, քամել և սառելուց հետո լցնել ափսեի մեջ,
վրան ավելացնել քացախ, սխտոր, աղ, կարմիր պղպեղ։ Մատուցել սառը
վիճակում։

10․Շրեշի աղցան , անհրաժեշտ է ՝ 350 գ շրեշին՝ կես ձու, 75 գ մածուն,սխտոր, աղ՝ ըստ ճաշակի։
Լվացած շրեշը եփել քիչ քանակությամբ աղաջրում, քամել, կտրատել։
Ավելացնել պինդ եփած կտրտած ձու։ Մատուցելիս վրան լցնել սխտորով
մածուն։

Օգտագործված հղում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *