ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ

1․Առանձնացրո՛ւ տակ արմատ ունեցող բառերը․
Նահատակ,գետնատակ, տախտակ, անհատակ, կատակ, շիտակ, նպատակ, ոտնատակ,  նապաստակ։

Նահատակ,տախտակ,անհատակ,կատակ,շիտակ,նպատակ,նապաստակ։

2․Տրված բառերից առանձնացրո՛ւ կավագործությանն առնչվող բառերը․

Բամբակ, բրուտ, ջնարակ, խեցեղեն, դուրգ, հյուսն, հնոց, թանզիֆ, կղմինդր, պահնորդ, թրծակավ, բրուտանոց։ 

Բրուտ,ջնարակ,խեցեղեն,դուրգ,թրծակավ,բրուտանոց։

3.Ընտրի՛ր և դեմ դիմաց գրի՛ր օտարաբանությունների հայերեն համարժեքները․

ա) կոնֆլիկտ, մենեջմենթ, մարկետոլոգ, պոպուլիզմ, բագաժնիկ, տուպիկ, դեսերտ, զիփլայն, մեյքափ, հաքեր։

բ) փակուղի, հակամարտություն, դիմահարդարում, ցանցահեն, շուկայագետ, աղանդեր, ամբոխահաճություն, կառավարում, ճախրուղի, բեռնախցիկ։

Կոնֆլիկտ-հակամարտություն
Մենեջմենթ-կառավարում
Մարկետոլոգ-շուկայագետ
Պոպուլիզմ-ամբոխահաճություն
Բագաժանիկ-բեռնախցիկ
Տուպիկ-փակուղի
Դեսերտ-աղանդեր
Զիփլայն-ճախրուղի
Մեյքափ-դիմահարդարում
Հաքեր-ցանցահեն

4․Բարբառով տրված հետևյալ դարձվածքները փոխադրի՛ր գրական հայերեն

ա)օխտին ընջուկում քոն իլած –ուղտի անկանջում քնած

բ)ճիրի պերածը ճուրն ալ  կտանի –բերարիծը ջուրն էլ կտանի

գ)վենդը յորղանի գյորա մենգնել –ոտքերը վերմակի չափով մեկնել

դ)էշը փալանավ կոլ տալ – անընդհատ անկուշտ ուտել

ե)փեշկը պիրել, կյումշի պոզավը քիցել –

5․Հայերենում հնչյունափոխության հետաքրքիր մի երևույթ կա։ Բառաբարդման և բառածանցման դեպքում բառի մեջ եղած ձայանավորը կարող է հնչյունափոխվել բաղաձայնի․ օրինակ՝ առու-առվակ, կղզի-կղզյակ։ Լրացրո՛ւ շարքը՝ ավելացնելով համապատասխանաբար երկուական օրինակ։

Գնալ–գալ,մեկ–մեկ, տեսակ–տեսակ,առոք–փառոք, և այլն։

6․Ինչպե՞ս է կոչվում բանաստեղծության այն տեսակը, որ բաղկացած է 14 տողից՝ երկու քառատողից և երկու եռատողից։  Հայ ո՞ր բանաստեղծների շնորհիվ է այն արմատավորվել մեր  գրականության մեջ։

Սոնատ

7․Հայ բանաստեղծներից նա առաջինն էր, որ իր ստեղծագործությունները հրատարակեց  բանաստեղծական շարքերով՝ «Մթնշաղի անուրջներ», «Ոսկի շղթա», «Ոսկի հեքիաթ» և այլն։ Ո՞ր բանաստեղծի մասին է խոսքը։ 

Վահան Տերյան

8․Արևմտահայերենով տրված հատվածը փոխադրի՛ր արևելահայերեն։

Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

Դեղին օձեր կան, քրքումի գույնով։Սեփսևերը կան, եռացող կապույտ գույնով։ Ոսկյա, շողի պես վառվողներ կան ՝ կարմիր բծերով։Խայտաբղետներ կան՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաներով, դաժան աչքերով, որոնք քեզ են նայում, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։

9Ի՞նչ ուտեստներ ու ճաշատեսակներ էր պատրաստել մայրիկը Զատկի տոնին։ Պատմի՛ր 5-7 նախադասությամբ։

Կարծում եմ որ բոլորիս ընտանիքներում էլ այդ օրը սեղանին դրվում է նույն ուտեստները ՝ կարմիր ներկված ձու, կարմիր գինի, ձկնեղեն,կանաչիեղեն,բրնձով, չամիչով, չորամրգերով և ընկուզեղենով պատրաստված փլավներ և այլն։

10,Ռիչարդ Բախն ասում է․ «Ամեն երազանք քեզ տրվում է իր իրագործման համար անհրաժեշտ ուժերի հետ միասին։ Բայց քեզ երևի դրա համար անհրաժեշտ կլինի աշխատել»։ Պատրա՞ստ ես աշխատելու։ Պատմի՛ր քո երազանքի և դրա իրականացման մասին 7-8 նախադասությամբ։ 

Այո ես միշտ աշխատում եմ։ Ես ունեմ շատ երազանքներ, բայց այս պահին փորձում եմ իրագործել իմ մասնագիտական երազանքը։ Ունենալ լուսանկարչական ստուդիա, քոլեջը ավարտելուց հետո ընդունվել ՝ Երևանի Պետական Թատրոնի և Կինոյի Ինստիտուտը, սովորել կինոօպերատրություն և աշխատել թիվիներում և կազմակերպություների հետ։ Սա ինձ համար ևս երազանք է։Մարդիկ պետք է միշտ երազեն դա ամենալավ բան է այս կյանքում։ Առանց երազելու ուղղակի անհնար է և պետք է հավատալ որ երազանքները կատարվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *