հասարակագիտություն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 9․Ամուսնություն կնքելու կարգը

1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից։

Հոդված 10․Ամուսնության կնքման պայմանները

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

Հոդված 14․ Ամուսնության դադարման հիմքերը

1. Ամուսնալուծությունը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում, ինչպես նաև դատական կարգով` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։

Հոդված 20.Ամուսնությունն անվավեր ճանաչելը

1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ, 11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:

Հոդված 24․Ամուսիների իրավունքներն

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:

Հոդված 26․Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը

 Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *