կենսաբանություն

Ապրիլ ամսվա ամփոփում

1․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։

Մարդը իր տնտեսական գործունեության հետևանքով առաջացրել է մի շարք խնդիրներ , դրանք են ՝ անտառա հատումներ , որսորդւթյուն , գետերի լճերի ծովերի (ջրերի ) աղտոտում , աղբահանություն , գործարաների ստեղծում և այլն ։

2․Գաղափար կենսոլորտի մասին , կենսոլորտի բաղադրիչները։

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները, չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք ։Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է, որը զբաղեցնում է կենդանի էակները: Կենսոլորտը կազմված է անկանոն չափսերի բարակ շերտից:Քիչ թե շատ, կենսոլորտը տարածվում է ծովի մակարդակից մոտ 10 կմ բարձրության վրա և հողի մակարդակից մոտ 10 մետր բարձրության վրա, որտեղ թափանցում են ծառերի և բույսերի արմատները, և գոյություն ունեն միկրոօրգանիզմներ:Կենսոլորտում, ընդհանուր առմամբ, կենդանի էակները չեն ապրում մեկուսացված, այլ անհրաժեշտ է փոխազդել այլ կենդանի էակների և աբիոտիկ գործոնների հետ: բնության մեջ կան կազմակերպման տարբեր մակարդակներ: Կախված կենդանի էակների փոխազդեցությունից և թե որքան մեծ են խմբերը, կան բնակչություն, համայնքներ և էկոհամակարգեր:Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

3․Մուտացիաների դասակարգումը ։

Մուտացիան  գենոտիպի կայուն փոփոխություն, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։ Մուտացիաների կապը ԴՆԹ-ի կրկնապատկման հետ ՝ բազում ինքնաբախ նուկլեոտիդների քիմիական փոփոխությունները հանգենում են մուտացիաների, որոնք առաջացնում են կրկնապատկման ժամանակ։ ԴՆԹ-ի կրկնապատկման ժամանակ ուրացիլի փոխարեն շղթա է մտնում ադենինը՝ առաջացնելով ՈՒ-Ա զույգ, իսկ հաջորդ կրկնապատման ժամանակ այն փոխարինվում է Տ-Ա զույգով, այսինքն՝ իրականանում է տրանզիցիա կամ փոխարինում ։ Մուտացիաների կապը ԴՆԹ-ի վերակառուցման (ռեկոմբինացում) հետ ՝ երակառուցման հետ կապված գործընթացներից մուտացիաները առավել հաճախ հանգեցնում են ոչ հավասար կրոսինգովերի։ Այն սովորաբար իրականանում է այն դեպքերում, երբ քրոմոսոմում առկա են ելակետային գենի մի քանի դուպլիկացված պատճեններ, որոնք պահպանել են նման նուկլեոտիդային հաջորդականություն։ Ոչ հավասար կրոսինգովերի արդյունքում վերակառուցվող քրոմոսոմներից մեկում իրականանում է դուպլիկացիա, իսկ մյուսում դելեցիա։ Մուտացիաների կապը ԴՆԹ-ի վերականգնման հետ ՝ ԴՆԹ-ի ինքնաբախ վնասվածքները բավական հաճախ են հանդիպում, այսպիսի դեպքեր տեղ են գտնում յուրաքանչյուր բջջում։ Նման վնասվածքների հետևանքների վերացման համար գոյություն ունեն հատուկ ռեպարացիոն մեխանիզմներ։ Մուտացիաներն առաջանում են միայն այն ժամանակ, երբ ռեպարացիոն մեխանիզմը ինչ-որ պատճառով չի աշխատում կամ էլ չի հասցնում հեռացնել վնասվածքները։ Մուտացիաները, որոնք առաջանում են վերականգնման համար պատասխանատու սպիտակուցները կոդավորող գեներում, կարող են հանգեցնել այլ գեների մուտացիայի հաճախականության բազմակի անգամ ավելացմանը (մուտատոռ էֆեկտ) կամ նվազեցմանը (հակամուտատոռ էֆեկտ)։ 

Մուտացիայի տեսակներն են ՝

Գենային մուտացիա

Լուռ մուտացիա

Անհեթեթ մուտացիա

Քրոմոսոմային մուտացիա

Գենոմային մուտացիա

4․Քրոսոմային և գենային մուտացիաներ։

 Քրոմոսոմները ԴՆԹ-ի կոմպակտ կառույցներ են, որոնք բջիջների բաժանման պահին ստանում են իրենց հայտնի X- նման տեսքը: Ներկայացված է զույգերով (մարդու բջիջներն ունեն 23 զույգ քրոմոսոմ, այսինքն ՝ ընդհանուր 46), պարունակում են բոլոր գեները: Քրոմոսոմներում նուկլեոտիդների հաջորդականությունը խիստ խտացված է ՝ կազմելով ավելի բարձր մակարդակի կառուցվածք: Քրոմոսոմները կարող են ջնջվել (կորչում են գեների մեծ բեկորներ), գեներում տեղի կրկնություններ կամ փոփոխություններ: Շատ ավելի շատ գեների ներգրավմամբ, հետևանքները հաճախ ավելի վատ են:

Գենային մուտացիաներ փոփոխություններ, որոնք տեղի են ունենում մեկ գենում:Գենային մուտացիան ԴՆԹ-ի հաջորդականության մշտական ​​փոփոխությունն է, որը կազմում է գեների ամբողջական փաթեթ, որը կոչվում է գենոմ, այնպես որ մուտացիայից հետո գեների հաջորդականությունը տարբերվում է մարդկանց մեծամասնության բջիջներում հայտնաբերված գենոմներից: Մուտացիաները լինում են մի շարք չափերի. նրանք կարող են մեկ գենից փոխվել քրոմոսոմի մեծ մասի մուտացիայի, որը պարունակում է հարյուրավոր գեներ: Գենային մուտացիաները կարելի է դասակարգել երկու հիմնական եղանակով ։Ժառանգական մուտացիաներժառանգված են ծնողներից և առկա են մարդու ողջ կյանքի ընթացքում մարմնի գրեթե բոլոր բջիջներում: Այս մուտացիաները կոչվում են նաև ներարգանդային մուտացիաներ, քանի որ դրանք առկա են ծնողների ձվի կամ սերմնաբջիջներում, որոնք նաև կոչվում են սեռական բջիջներ: Երբ ձվաբջիջը և սերմնահեղուկը միավորվում են, արդյունքն այն է, որ բեղմնավորված ձվաբջիջը ստանում է ԴՆԹ երկու ծնողներից: Եթե ​​այս ԴՆԹ-ն մուտացիա է պարունակում, ապա բեղմնավորված ձվաբջիջից աճող երեխան իր յուրաքանչյուր բջիջում մուտացիա կունենա:

5․Ուռեւցքներ և ուռուցկածին բջիջներ։

Ուռուցքը պաթոլոգիական պրոցես է, չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ՝ մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները, միզակապությունը։ Արգանդի, կրծքագեղձի, շականակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։

6․Բույսերի և կենդադիների սելեկցիա, դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Սելեկցիա -գիտությունը, զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով ։Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։ Սելեկցիայի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է կարգաբանության, անատոմիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիների էկոլոգիայի, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բուսաբուծության, անասնաբուծության (զոոտեխնիկա), ֆիտոպաթոլոգիայի, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։Սելեկցիան մեծ դեր ունի մարդկանց կյանքում , ապահովում է պարենամթերքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *