կենսաբանություն

Գոյության կռիվ / բնական ընտրություն

Գոյության պայքար հասկացությունը, առաջարկել է Չարլզ Դարվինը , սերտորեն կապված է բնական ընտրության հետ։  Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների (տարածություն, սննդանյութեր, ջուր և այլն) սահմանափակության հետևանքով։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է: Դարվինը տարբերում էր գոյության կռվի 3 հիմնական ձևեր, ներտեսակային, միջտեսակային, և կռիվ անօրգանական, աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:

Ներտեսակայինը տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։  Մրցակցում են ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Տեսակի ներսում առանձնյակների թվաքանակի չափազանց մեծանալու դեպքում ներտեսակային գոյության կռիվը սրվում է, առանձնյակների պտղաբերությունը ընկնում է, առաջանում են համաճարակներ, արդյունքում՝ թվաքանակը փոքրանում և կարգավորվում է։

Միջտեսակային կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև։

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում։ Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Դարվինը նշում էր, որ, օրինակ, Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա:

Բնական ընտրություն -Դարվնի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա  փոփոխություններին: Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում, ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների նրանց կոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրա տեմպերի վրա: Գիտնականները առանձնացնում են բնական ընտրության հիմնականում 2 ձև՝շարժական և կայունացնող:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *