հասարակագիտություն

Տիգրան Հայրապետյան ամենամյա մրցանակ 2024

Մրցանակը տրվում է ՝ կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։
Ես Քնարա Հովհաննիսյանն եմ կրթահամալիրի քոլեջի երրորդ կուրսի ուսանող, մասնագիտությամբ լուսանկարիչ։

Նախագիծ՝ «Պատմական հետքեր և այսօր» որի շրջանակում իրականացրել եմ իմ մասնագիտական ուսումնասիրությունը՝ «2d քաղաք լուսանկարչական հետազոտությունն» է։

Բովանդակություն և նպատակ: «2d քաղաք»-ը լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որի ուսումնասիրության նյութը Երևանում և երևանից դուրս գտնվող ճարտարապետական կառույցներհն են իրենց մշակույթով, ենթակառուցվածքներով, էկոլոգիական և սոցիալական խնդիրներով, տնտեսությամբ և այլն։ Խնդիրները, որոնք պարունակում են հետազոտվող տարածքները, կարող են լինել տարբեր բնույթի և ոլորտի՝ սոցիալական, պատմա-մշակութային, քաղաքական, էկոլոգիական, տնտեսական:

Խնդիրներ`
Ստեղծել ռեպորտաժներ, ֆոտոպատումներ, ճանաչելի և հասանելի դարձնել հանրությանը։

Ընթացք ՝

Նախագիծը իրականացվում է հետևյալ աշխատանքային փուլերով՝
1․Նկարահանման վայրի ընտրություն և տեղեկատվության ձեռք բերում, խնդիրների ուսումնասիրություն։
2․ Նկարահանում։
3․Նյութի խմբագրում, մշակում և հրապարակում։

Կատարված աշխատանքին կարող եք ՝ ծանոթանալ Ֆեյսբուքյան և ինտագրամյան հարթակներում։

Նախագծի զարգացում՝
Ուսումնասիրության նպատակով մենք ճամփորդություներ ենք իրականացնում նաև մարզերում որտեղ ևս լքված և պատմշակութային արժեք ներկայացնող արժեքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *