Լուսանկաչություն

Ամփոփում

Փետրվարյան հաշվետվություն։

1.Աբերացիյա և տեսակները

Հասարակ օբյեկտիվները ունեն մի շարք թերություններ և այդ թերությունները առաջացնում են որակի կորուստ: Այդ թերությունները անվանում են ԱԲԵՐԱՑԻՅԱ:

ՍՖԵՐԻԿ ԱԲԵՐԱՑԻՅԱ ` Սֆերիկ աբերացիյան վերացվում է եթե դիաֆրագման դրված է օբյեկտիվի առջևի մասում և դիաֆրագման 12-ից ցածր չէ:

ԿՈՄ ` Կոմը կարելի է վերացնել դիաֆրագմայի և ոսպնյակների ճշգրիտ ընտրությամբ:

ԱՍՏԻԳՄԱՏ ` Աստիգմատ առաջանում է այն ժամանակ, երբ կոնաձև լուլսի փունջը գալով գլխավոր օպտիկական առանցքի տարբեր կողմերից և ընկնելով օպտիկական առանցքին թեքությամբ, ոսպնյակի մակերեսի տարբեր կետերում տարբեր ձևով են բեկվում:

ԴԻՍՏՈՐՍԻԱ `Դիստորսիյան ուղիղ գծի կորացումն է ծայրամասերում: Դիստորսիյան կախված է դիաֆրագմայի դիրքից: Դիստորսիյան լինում է երկու ձև՝ԲԱՐՁԻ ԿԱՄ ՏԱԿԱՌԻԿԻ։

ԽՐՈՄԱՏԻԿ ԱԲԵՐԱՑԻՅԱ `

Ինչպես պրիզմայով այնպես էլ ոսպնյակով անցնող սպիտակ լույսը, որն իր մեջ պարունակում է բոլոր գույները, բեկվելուց հետո ոսպնյակի առանցքի վրա հատվում են տարբեր հեռավորության վրա: Մանուշակագույնը բեկվում է կտրուկ և գտնվում է ոսպնյակին մոտիկ, իսկ կարմիրը բեկվում թույլ և հատվում է առանցքին ոսպնյակից հեռու: Մնացած գույները դասավորվում են նրանց միջև: Հետևաբար գունային պատկերը կստացվի անվորակ: Խրոմատիկ աբերացիյան վերացնում են ոսպնյակների ճիշտ ընտրությամբ:

2. Ստորջրյա նկարահանում

Ստորջրյա նկարահանում, ջրի տակ գտնվող օբյեկտների (ծովային և անուշահամ ջրերի ֆլորայի և ֆաունայի), ստորջրյա աշխատանքների, ջրի մեջ կազմակերպվող խաղերի կինոնկարահանումը։ Կատարվում է սովորական կինոապարատներով՝ սուզանավերի և խորջրյա սարքերի լուսանցույցների, ջրավազանների, ակվարիումների թափանցիկ պատերի միջով։ Ստորջրյա նկարահանումը լայն տարածում է ստացել աքվալանգի հայտնադործումից հետո։ Աքվալանգը օպերատորին հնարավորություն է տալիս բավական երկար ժամանակ (1 ժ և ավելի) գտնվելու ջրի տակ։ Շարժման հարմարության համար օպերատորները հաճախ օգտվում են ստորջրյա քարշիչից (սկուտերից), իսկ միմյանց հետ կապը պահպանվում է հիդրոձայնային սարքերի միջոցով։

3.Լույսի բեկման և կլանման օրենքները

Եթե միջավայրը անհամասեռ է, ապա լույսը տարածվում է ոչ ուղղագիծ:Երկու միջավայրերի բաժանման սահմանին լուսային ճառագայթի էներգիան կարող է մասամբ կլանվել, մասամբ անդրադառնալ, իսկ եթե երկրորդ միջավայրը թափանցիկ է, նաև մասամբ անցնել այդ միջավայր՝ փոխելով տարածման ուղղությունը:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Կլանման սպեկտրը նյութի կլանման ինդեքսի կախվածությունն է ճառագայթման ալիքի երկարությունից:Այն կապված է նյութում էներգիայի անցումների հետ:Կլանման սպեկտրները տարբեր են տարբեր նյութերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *