հասարակագիտություն

Աշխատանքային օրենսգիրք

  • Սահմանե՛լ աշխատաժամանակ հասկացությունը:
  • Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել պայմանագով նախատեսված աշխատանքը։
  • Աշխատաժամանակը ներառում է ՝
  • 1)փաստացի աշխատած ժամանակահատվածը հերթապահությունը աշխատավայրում կամ տանը
  • 2)գործուղման ժամանակահատվածը
  • 3)աշխատավայր,աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածնները
  • 4)օրենքով,կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները
  • 5)պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը
  • 6)աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անանհրաժեշտ ժամանակահատվածը
  • 7)օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողին աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը, եթե աշխատանքի չթույլատրված աշխատողին թույլատրվում է մնալ աշխատավայրում ՝ պահպանելով աշխատավյրում սահմանված կարգը
  • 8)պարապուրդի ժամանակահատվածը
  • 9)օրենքով,կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ
  • Աշխատաժամանակի տեսակները:
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքին ամրապնդել է աշխատաժամանակի տեսակները։ Աշխատաժամանկի տեսակներից է ՝ Ոչ լրիվ աշխատաժամանակն։ Սահմանվում է ՝
  • 1)աշխատողի և գործատուի համաձայնությամբ
  • 2)աշխատողի պահանջով ՝ կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա
  • 3)հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով
  • 4)հաշմանդամի պահանջով ՝ բժշկական եզրակացության հիման վրա
  • 5)ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի քան վեց ամիս ժամանակով և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը։
  • Մյուս տեսակներից է ՝ Արտաժամյա աշխատանքները որոնք չեն ներգրավում ՝
  • 1)մինչև18 տարեկան աշխատողները
  • 2)առանց արտադրությունից կտրվելու ՝ հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին
  • 3)առողջության համար վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ պայմաններում աշխատողները։
  • Տեսակններից է նաև ՝Գիշերային աշխատաժամանակն է։ Գիշերային է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը, գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը։ Աշխատանքը ներգրավել չի թույլատրվում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև այլ աշխատողներին որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ։
  • Սահմանե՛լ հանգստի ժամանակ հասկացությունը:
  • Հանգստի ժամանակ աշխատանքային օրենսգրքով և օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ։ Հանգստի տեսակներն են ՝
  • 1)հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը
  • 2)աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները
  • 3)աշխատանքային օրերին միջև ընկած անընդմեջ հանգիստը
  • 4)ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը
  • 5)ամենամյա հանգիստը
  • Հանգստի ժամանակի տևողությունը:
  • Հաշվի առնելով աշխատանքի պայմանները ՝ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողնորին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում։ Մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգիստ համար լրացուցիչ ընդմիջում ՝ նվազագույնը 30 րոպե։ Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքիի ժամանակացույցով կոլեկտիվ և աշխատանքային պամանագրերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *