գրականություն

Վերլուծություն

Երբեք չէի տեսել Վահան Տերյանի այս կողմը։ Ինձ մոտ կա մի զգացողություն որ այս ամենը գրված է հենց մեր օրերում, որովհետև այն ինչկա այստեղ, դա ապրում ենք մենք։ Երանի եթե մեր ազգը լիներ այնքան կազմակերպված որ չլիներ պատերազմներ և խնդիրներ։ Այսօր շատ դժվար է համախմբվել և պայքարել տարածքի և անկախության համար։ Եթե Տերյանը ասում էր որ հայ մտավորականությունը կարող է ոտքի կանգնեցնել ժողովրդին,ազգին, իսկ հիմա ո՞վ պետք է օգնի ժողովրդին, ո՞վ պետք է ոգևորի։ Մեջբերում ՝ «Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը»։ Այս խոսքերը ապացույց են այն բանին որ հայ ժողովուրդը, հայ ազգը, կարող է ապրել և պայքարել իր և ապագա կյանքերի համար, որ չի թողնի իր փոքրիկ, երկիրը կործանվի և վերանա քարտեզի վրայից, հայը այն ազգն է որ եղել է կա ու կլինի, նրան կոտրելը դժվար է։

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *