հայոց պատմություն

1918 թվականը և Հայաստանը

1917 թ. Փետրվարյան հեղափոխության հաղթանակով հայ ժողովրդի ու նրա քաղաքական ուժերի կամքից և մտայնությունից անկախ սկսվեց Հայաստանի անկախության անտեսանելի գործընթացը: Հայտնի է, որ մի քանի տասնամյակ չարունակ (Հայկական հարցի միջազգայնացումից ի վեր) հայ ժողովրդի և նրա քաղաքական շրջանների հիմնական ձգտումը Տաճկահայաստանի ազատագրումն էր սուլթանական բիրտ լծից, սակայն աշխարհավեր պատերազմն իր չարաղետ հետևանքներով հանգեցրեց նրան, որ Ռուսա-հայաստանը կանգնեց ազատության և անկախության փաստի առաջ: «Անկասկած, – գրում է Հ. Իրազեկն իր հուչերում, համաշխարհային առաջին պատերազմն և Ռուսական հեղափոխոթյունը եղան Հայաստանի ազատության ծնող մայրը»: Հետ փետրվարյան շրջանում դասակարգային իշխանության մարմինների կողքին առաջացան նաև ազգային իշխանության ձևեր: Հայ հասարակական-քաղաքական կյանքում նշանակալի իրադարձություն եղավ 1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին բազմակուսակցական հիմունքներով Թիֆլիսում Արևելահայերի համագումարի (համախորհրդակցության) հրավիրումը: Քննելով օրախնդիր բազում հարցեր միաժամանակ համագումարն առաջ քաչեց ազգային պետականության գաղափարը և անհրաժեշտության դեպքում դրանպատրաստ լինելու հրամայականը: Այդ կապակցությամբ համագումարն ընդունեց հետևյալ բանաձևը. «Ընդունելով ազգերի ինքնորոշման իրավունքը հայ ժողովուրդը պիտի ձգտի իրականացնել իր այդ իրավունքը պետականության Հիմունքներով ու սկզբունքներով, անդրկովկասյան ժողովուրդների դեմոկրատիայի փոխադարձ համաձայնությամբ (ընդգծումը մերն է – Ա. Հ.)»- Կարելի է վստահաբար ասել, որ Արևելահայերի համագումարը դրեց ազգային պետականության գաղափարի նյութականացման սկիզբը: Բազմակուսակցական սկզբունքով ստեղծվեց 15 հոգուց բաղկացած Հայոց (Կենտրոնական) Ազգային խորհուրդ, որը, որպես արևելահայ կյանքի գերագույն գործադիր մարմին, իր առաջին քայլերը սկսեց անելայդ ուղղությամբ: Հարկ է նշել, որ մինչ այդ հայերն իրենց կուսակցությունների հետ արտահայտվում էին ռուսական համապետականության օգտին աշխատելով «իրենց ազգային ձգտումները հաշտեցնել համառուսական պետական շահերի հետ»: Հետ փետրվարյան շրջանում հայությանը մտահոգում էր երկու խնդիր ՝ Ռուսաստանի օգնությամբ լուծել մեծապես հայաթափ եղած Թուրքահայաստանի հարցը և Անդրկովկասում անցկացնել վարչական վերաբաժանում ազգագրական սկզբունքով: Միաժամանակ հայազգային կուսակցություններն արտահայտվում էին Անդրկովկասի ու Հայաստանի լայն ինքնավարության օգտին ՝ Ռուսաստանի դաշնային դեմոկրատական հանրապետության կազմում: Բոլշևիկների 1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո դրությունն ավելի բարդացավ: Կայսրության առանձին երկրամասեր, այդ թվում Անդըկովկասը, դուրս մնացին նորաստեղծ խորհրդային կառավարության (կենտրոնի) հսկողությունից: Կազմալուծված և ան-գործության մատնված Անդըկովկասյան հատուկ կոմիտեին (ՕԶա-Կոմին) փոխարինեց 1917 թ. նոյեմբերի 15-ին ստեղծված Անդրկովկասյան կոմիսարիատը՝ իրբև երկրամասի գործադիր իշխանություն,իսկ 1918 թ. փետրվարի 10-ին բացվեց նաև Անդըկովկասի խորհրդարանը (Սեյմը) իրբև օրենսդիր մարմին: Իրադարձությունների բերումով սկսվեց Անդրկովկասի աստիճանական մեկուսացումը Ռուսաստանից: Սակայն Անդըկովկասի կոմիսարիատի և Սեյմի գոյության առաջին իսկ օրերից երևան եկան երկրամասի երեք գլխավոր ազգային հատվածների (վրացի, հայ, կովկասյան թյուրք) ձգտումների ու շահերի ներհակությունները: Այն ավելի բացահայտ դրսևորվեց 1918թ. հունվարի վերջից թուրքական զորքերի հարձակման պայմաններում: Ռուսական հեղափոխությունների հետևանքով բանակը քայքայվեց, կազմալուծվեցին ռազմաճակատները, այդ թվում Կովկասյանը: Օգտվելով նպաստավոր հանգամանքից և խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ին Տրապիզոնում ստորագրված թուրք-անդրկովկասյան զինադադարը ՝ 1918 թ. հունվարի 30-ին թուրքական զորքերն անցան լայնամաշտաբ հարձակման Կովկասյան ամբողջ ռազմաճակատում: Մեկ-երկու ամսում թուրքերը վերագրավեցին ամբողջ Արևմտյան Հայաստանը, իսկ գարնանը ներխուժեցին Անդըկովկաս ուԱրևելյան Հայաստան: Անդրկովկասյան կոմիսարիատում և Սեյմում մեծամասնություն կազմող ազգային երկու (վրացի և կովկասյան թյուրք) միավորների ներկայացուցիչները Թուրքիայի պարտադրանքով բռնեցին Անդրկովկասը Ռուսաստանից մեկուսացնելու, անջատելու և, ի վերջո, անկախացնելու ուղի: Ինչ վերաբերում է Անդրկովկասյան կառավարությունում և Սեյմում իր քաղաքական կշռով երրորդը համարվող Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության դիրք որոշմանը, ապա պետք է ասել, որ եթե 1917 թ. աշնանը համառուսական Սահմանադիր ժողովի ընտրությունների և Անդրկովկասյան կոմիսարիատի ձևավորման փուլում կուսակցությունը խոսում էր «ազգերի ինքնորոշման» պահանջի մասին, ապա արդեն 1918 թ. հունվարի վերջից թուրք-անդրկովկասյան հրադադարի խախտման և թուրքական զորքերի Կովկասյան ռազմաճակատի երկայնքով հարձակման պայմաններում Դաշնակցությունն այլևս աննպատակահարմար, անգամ վտանգավոր էր համարում ինքնորոշման սկզբունքով Անդրկովկասի ու Հայաստանի անջատումը Ռուսաստանից: Այս կապակցությամբ «Հորիզոն» պաշտոնաթերթն իր փետրվարյան խմբագրականներից մեկում զգուշացնում էր, որ «Անդրկովկասի անկախությունն առնվազն թեթևամտություն է և աններելի’ քաղաքական պատասխանատու գործիչների համար»: Անդըկովկասյան կառավարության հայ անդամները և Սեյմի հայ խմբակցության ներկայացուցիչներն Անդըկովկասի, առավել ևս Հայաստանի անկախության հարցում կտրուկ դեմ էին: Օրինակ’ Հ. Քաջազնունին, Դաշնակցության խմբակցության անունից (փետրվարի 15-ին) հանդես գալով Սեյմի նիստում,պնդում էր, որ Անդրկովկասը պետք է մնա որպես Ռուսաստանյան դաշնակցային մեծ հանրապետության անբաժան մաս’:Հայոց Ազգային խորհուրդը, Սեյմի ՀՅԴ խմբակցությունը, մյուս քաղաքական ուժերը հետևողականորեն պաշտպանում էին Ռուսաստանի հետ դաշնային (ֆեդերատիվ) կապի գաղափարն այնքան ժամանակ, քանի դեռ դրսից Թուրքիան, իսկ ներսից վրաց և ադրբեջանական անջատողական ուժերը չէին դրել Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու և անկախանալու խնդիրը: Արդյունք չտվեցին 1918 թ. մարտին Տրապիզոնում ընթացող թուրք-անդրկովկասյան’ Ռուսաստանից անջատ բանակցությունները: 1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի կողոպտիչ պայմանագիրը հիասթափեցրեց անդրկովկասյան իշխանություններին: Անդրկովկասյան պատվիրակության խորհրդական Զ. Ավալովի վկայությամբ՝ Անդրկովկասի անջատմանը թափ հաղորդեցին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Բաթումի և Կարսի հանձնումը թուրքերին։ 1918 թ. ապրիլի 9 (22)-ին Թուրքիայի պահանջով Անդրկովկասյան Սեյմը հռչակեց Անդրկովկասյան դաշնային դեմոկրատական հանրապետության (ԱԴԴՀ) անկախությունը: Թեև սկզբում հայերը բողոքեցին այդ ակտի դեմ (որովհետև նրանք ամենևին մտադիր չէին մեկուսանալու և կտրվելու Ռուսաստանից’ ամենից առաջ հաշվի առնելով թուրքական ներխուժման վտանգը), սակայն հարևան(վրացի, կովկասյան թյուրք-ադրբեջանցի և այլն) ազգային միավորներից չմեկուսանալու նպատակով, ի վերջո, հավանություն տվեցին Անդրկովկասի անկախության փաստին: Այդպես վարվեցին խմբակցությունը, Հայոց Ազգային ժողովի արտակարգ նիստը, ՀՅԴ Թիֆլիսի ներկայացուցչական ժողովը, սոցիալ-դեմոկրատ հայմենչևիկները և այլք: Սեյմի հայ պատգամավորները, ի մասնավորի ՀՅԴ խմբակցությունը, փորձելով խուսափել մեկուսացումից, «դառնությամբ հավանություն տվեցին Անդրկովկասի անկախությանը» հակառակ պարագայում նոր կոտորածների ուրվականն ավելի առարկայական էր դառնալու Անդըկովկասյան իշխանությունները հույս ունեին, որ երկրամասի անկախության հոչակումը իրավական հիմք կտար թուրքերի հետ խաղաղ բանակցություններ վերսկսել և շուտափույթ հաշտություն կնքել: Սակայն 1918 թ. մայիսի 11-ին Բաթումում սկսված թուրք-անդրկովկասյան հաշտության բանակցությունները դարձյալ արդյունք չտվեցին, քանի որ թուրքերը Բրեստ-Լիտովսկի պայմանագրից չատ ավելի կողոպտիչ պահանջներ ներկայացրին և բանակցությունները դարձյալ մտան փակուղի: Դրան զուգահեռ թուրքական զորքերը, թույլ դիմադրության հանդիպելով, չարժվում էին Անդըկովկասի խորքերը: Կովկասյան ճակատի քայքայման և ռուսական զորքի հեռանալու պայմաններում թուրքական զորքին դիմակայող միակ ուժը, թերևս,նոր ձևավորված Հայկական բանակային կորպուսն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ: Անդրկովկասյան կառավարությունում ու Սեյմում առկա ազգային-քաղաքական հակասությունների և տարամերժ դիրքորոշումների պայմաններում,անդրկովկասյան կառավարության նախագահ Ա. Զխենկելու գավաճանական վարքագծի հետևանքով, գրեթե առանց կրակոցի ապրիլի12-ին թուրքերին հանձնվեց լավ ամրացված Կարս քաղաքամրոցը: Օգտվելով նպաստավոր հանգամանքից’ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը և առաջ չարժվեցին երկու հիմնական ուղղություններով:Թուրքական զորքի մի խմբավորում Ալեքսանդրապոլից իջավ հարավ և երկաթուղուն համընթաց շարժվեց դեպի Արարատյան դաշտ’Երևանն ու էջմիածինը գրավելու, իսկ մյուսը’ Ղարաքիլիսա Դիլիջան – Քարվանսարա – Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու’ տիրանալու նավթին և խորտակելու Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան: Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգ: Զունենալով այլ ելք’ Երևանի և Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունն ազգային-ազատագրական կովի ելավ, ուրվճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը: Այդ օրերին հրապարակվեցին գեներալներ Թ. Նազարբեկյանի և Մ. Սիլիկյանի’ հայ ժողովրդին ուղղված մարտաչունչ կոչերը’ Հայրենիքն ազատագրելու համար ելնել սրբազան պատերազմի: 100 տարի առաջ’ մայիսի 22-ի վաղ առավոտյան, եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը: Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց մեկ օր առաջ թշնամու գրաված Սարդարապատ գյուղն ու կիսա կայարանը. թուրքերը, մեծ կորուստներ տալով, նահանջեցին: Մի քանի օր տևած համառ ու ծանը մարտերից հետո թուրքական 15 հազարանոց զորքը պարտվեց և հարկադրաված նահանջեց Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին ժողովրդի բուռն ցանկությամբ Հայոց Ազգային խորհրդի լիազոր, Երևանի դիկտատոր հռչակված Արամ Մանուկյանն (Սարգիս Հովհաննիսյան,1879-1919 թթ.) էր: Մայիսի 26-ին’ երեկոյան, Երևանյան զորախմբի հրամանատար Մ. Սիլիկյանը զեկուցում է Երևանի Ազգային խորհրդին’ թշնամու ջախջախման մասին:Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց’ մայիս վերջյան այդ օրերին ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում ևՂարաքիլիսայում: Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Համամլուն, չարժվեց դեպի Բաշ-Ապարան’ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից: Հայկական զորամասը Դրոյի (Դրաստամատ Կանայան) հմուտ ղեկավարությամբ, մայիսի 23-27-ի ընթացքում ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև մայիսի 28-ին մի խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն: Մայիսի 25-29-ը ծանը մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ: Չնայած թշնամին, ի վերջո, գրավեց քաղաքը և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին, Հիրավի, հերոսական դիմադրություն, որի մասին հետո խոստովանել են թուրք հրամանատարներ Մեհմեդ Վեհիր և Յաղուբ Շևքեթ փաշաները։ Այսպիսով’ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ ու վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու և տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը: Մայիսյան հաղթական հերոսամարտերով հնարավոր եղավ լուծել երկու առանցքային խնդիր. ա) հայ ժողովուրդը, կյանքի ու մահվան ահեղմարտեր մղելով, կարողացավ արևելահայ հատվածը փրկել նոր եղեռնից ) հաղթական Մայիսը ստիպեց հակառակորդին հաշվինստել հայերի հետ և ճանաչել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անշուշտ, 1918 թ. գարնանը սուր հակասություններ էին առաջացել իրեն անկախ հռչակած Անդրկովկասյան դաշնային դեմոկրատական հանրապետության թե կառավարության և թե խորհրդարանի ներսում: Հիմնականում վրացի, հայ և կովկասյան թուրք (ադրբեջանցի) ազգերի ներկայացուցիչներից բաղկացած Անդրկովկասյան դաշնային իշխանության մարմիններում առկա էին ազգային-տարածքային սուր վեճեր, քաղաքական իրարամերժ կողմնորոշումներ, միջկուսակցական հակամարտություններ և այլն: Նրանց միջև միասնություն չկար պատերազմի և խաղաղության հարցում:Եթե հայերը, մասամբ նաև վրացիները, թուրքական զորքերին դիմադրելու, ինքնապաշտպանվելու փորձեր էին անում, ապա ադրբեջանցիները «աներկիմաստ, ուղղակի բացահայտ հայտարարում էին, որ իրենք չեն պատերազմի Թուրքիայի դեմ» ։ Քաղաքական կողմնորոշման առումով, եթե հայերը ներքուստ կողմնորոշված էին դեպի Ռուսաստանը, Կովկասի մահմեդականությունը’ միանշանակ դեպի Թուրքիա, ապա վրացիներն իրենց շահերի թելադրանքով հակվեցին դեպի Գերմանիա: Պատկերավոր ասած’1918 թ. գարնանը երկրամասում ստեղծվել էր կոիլովյան հայտնի առակի այն պատկերը, երբ Անդըկովկասյան դաշնային հանրապետության բաղկացուցիչ երեք ազգային միավորներից յուրաքանչյուրը «անդրկովկասյան սայլը» միաժամանակ քաշում էր իր ուղղությամբ: Այդ անհամաձայնությունների ու ազգային շահերի հակասությունների հետևանքով էր, որ Անդրկովկասը ի վիճակի չեղավ քիչ թե շատ ծանրակշիռ դիմադրություն ցույց տալ թուրքական ներխուժմանը: Ալ. Խատիսյանի պատկերմամբ’ թուրք-անդրկովկասյան պատերազմը, ոչ թե պատերազմ էր, «Անդըկովկասի և թուրքիայի, այլ հայերի և թուրքերի միջև» Սրված տարաձայնությունների պատճառով Անդրկովկասյան դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի: «Օր օրի վրա, գրում է Ս. Վրացյանը,- սաստկանում էին հակամարտությունները կովկասյան ժողովուրդների միջև, որոնցից վրացիները գաղտնի,բայց տենդագին որոնում էին գերմանացիների հովանավարությունը,ադրբեջանցիները բռնել էին թուրքերի փեշից և քաշում էին դեպի Բաքու, որը այդ օրերին բոլշևիկների ձեռքն էր. հայերը մնացել էին մենակ եւ օրհասական կռիվ էին մղում մահ ու ավեր սփռելով առաջ շարժվող թուրքական զորքերի դեմ»։ Ստեղծված պայմաններում վրացիներն առաջինը սկսեցին ուղիներ փնտրել դուրս գալու ծանը կացությունից: Նրանք ոչ տրամադիր էին պատերազմել թուրքերի դեմ և ոչ էլ ի վիճակի էին: Այդ բանն ակներև դարձավ 1918 թ. ապրիլի 1-ին Բաթումի անկումից հետո: Դեռևս մարտի վերջերին անդրկովկասյան կառավարության վրաց հատվածն ու քաղաքական շրջանները, գաղտնի, թե բացահայտ, ուղիներ էին փնտրում գտնել մի հովանավոր պետություն և նրա օգնությամբ դուրս գալ պատերազմական վիճակից: Եվ այդպիսի ամենահավանական պետությունը դարձավ Օսմանյան Թուրքիայի դաշնակից Կայսերական Գերմանիան: Ալ. Խատիսյանն իր հուշերում գրում է. «Բաթումի խորհրդաժողովի վերջին օրերուն Տրապիզոն եկան երեք խորհրդավոր գերման սպաներ, որոնք այցելույուն տվին Զխենկելիին: Վերջինս պաշտոնապես ոչինչ չասաց պատվիրակության այդ այցելության մասին, բայց անպաշտոն կերպով հայտնեց ինձ, որ եկողները մասնավոր մարդիկ են, շահագրգռված Ջիատուբիի մանկանեզով (խոսքը մարգանեցի հանքի մասին է – Ա.Վրաց-գերմանական հարաբերություններն ավելի իրական հողի վրա դրվեցին արդեն մայիսի կեսերից, երբ Վրաստանի ու Անդըկովկասի ռազմաքաղաքական վիճակն ավելի էր բարդացել: Վրաց քաղաքական ղեկավարները Վրաստանի փրկության հույսը կապեցին Գերմանիայի օգնության հետ: Դա համընկնում էր նաև Գերմանիայի շահերին, քանի որ տնտեսական, հաղորդակցության ուղիների,նավահանգիստների ու այլ տեսակետից Վրաստանն ու ներգրավչություն. մի բան, որ պակասում էր Հայաստանում: Զ. Ավալովը հավաստում է, որ մայիսի 21-ին սկսեցին գաղտնի բանակցություններ, հանդիպումներ Գերմանիայի պատվիրակության և Թիֆլիսից Բաթում ժամանած Վրաստանի Ազգային խորհրդի նախագահ, Անդըկովկասի սոցիալ-դեմոկրատ (մենչևիկների) առաջնորդ Նոյ ժորդանիայի, Բաթումում գտնվող Ակակի Զխենկելու և վրացի այլ պաշտոնատար անձանց միջև Ն. Ժորդանիան Գերմանիայի ներկայացուցիչներից (ֆոն Լոսով, կոմս Շուլենբուրգ, ֆոն Կրես) սկզբունքորեն ստացավ երաշխիքներ Վրաստանի անկախության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ և հաջորդ օրը’ մայիսի 22-ին, վերադարձավ Թիֆլիս: Հետագա օրերին’ մայիսի 23, 24, 25-ին ևս շարունակվեցին վրաց-գերմանական անդրկուլիսային բանակցությունները, որոնք տվեցին իրենց պտուղները: Գեներալ ֆոն Լոսովը,փաստորեն, բանակցելով վրացիների հետ’ Վրաստանի անկախությունը պաշտպանելու երաշխիքով, մայիսի 25-ի երեկոյան Բաթումից նավով մեկնեց Փոթի, այնտեղից էլ’ հայրենիք: Արդեն ծրագրվել էր, որ մայիսի 26-ին հոչակվելու էր Վրաստանի անկախությունը: Նախագծվեց մի ժամանակավոր համաձայնագիր, որը, պայմանավորվածության համաձայն, ստորագրվեց մայիսի 28-ին Փոթիում արդեն նոր անկախ Վրաստանի վարչապետ Նոյ Ռամիչվիլու և գեներալֆոն Լոսովի միջև”: Միաժամանակ կնքվեցին տնտեսական բնույթի մի շարք փաստաթղթեր: Վրաստանը ստանում էր անկախության և անվտանգության երաշխիք’ Գերմանիայի հովանու ներքո, բացի այդ’ Վրաստանը ճանաչում էր Բրեստի պայմանագրի պայմանները, իսկ դրա դիմաց Գերմանիան իրավունք էր ստանում օգտվելու վրացական երկաթուղիներից, նավահանգիստներից, այլ ենթակառուցվածքներից, հանքահումքային ռեսուրսներից հավաստի տվյալներ կան, որ Վրաստանի անկախության հռչակման նախօրյակին’ մայիսի 25-ին, Սեյմի սոցիալ-դեմոկրատական խմբակցության խոսնակ Ի. Ծերեթելին մահմեդական (ադրբեջանական) խմբակցության ղեկավարներին տեղեկացրել էր Վրաստանի անկախանալու մասին: Դրանից հետո մահմեդականները ևս ձեռնամուխ են լինում Ադրբեջանի անկախացման գործընթացին, բնականաբար, ստանալով Թուրքիայի հովանավորությունը”: Անել վիճակում են հայտնվում Բաթումի հայ պատվիրակները: Հայոց Ազգային խորհրդի գիտությամբ’ նրանք որոշում են վրացիների օրինակով ապավինել գերմանացիների հովանավորությանը: Սակայն ֆոն Լոսովը հայտնում է, որ թուրքերն իրենց չեն լսում և հայերին խորհուրդ է տալիս պատվիրակություն ուղարկել Գերմանիա: Գերմանացիները քաջ գիտակցում էին, որ Թուրքիան այն հնրավոր զիջումները, որ կարող էր անել վրացիների համար, երբեք չէր անի հայերի հանդեպ: Այստեղից էլ’ Գերմանիային ավելի դյուրին էր ստանձնել Վրաստանի հովանավորությունը, էլ չենք խոսում Վրաստանի տնտեսական և հաղորդակցությունների տեսակետից գրավչության մասին, քան տնտեսապես ավեր, գաղթականներով լեցուն ու սովյալ Հայաստանը: 1918 թ. մայիսի 26-ը քաղաքական առումով դառնում է ճակա-տագրական Անդրկովկասի համար: Այդ օրը և քաղաքական, և գործնական-փաստաթղթային առումներով նախապատրաստվել էր Վրաստանի անկախության հռչակումը: Ինքնին հասկանալի է, որ Վրաստանի անկախությունը նշանակում էր Անդրկովկասի դաշնային դեմոկրատական հանրապետության քայքայում: 1918 թ. մայիսի 26-ի կեսօրին (ժամը 3-ին) գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը: Սոցիալ-դեմոկրատ խմբակցությունը(ղեկ. Ի. Ծերեթելի) առաջարկեց Սեյմի արձակման և Անդրկովկաս Հանրապետության կազմալուծման մասին: Սեյմը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց հետևյալ բանաձևը. «Պատերազմի ու խաղաղության հարցում Անդրկովկասյան դաշնային հանրապետություն կազմող ժողովուրդների միջև ծագած արմատական տարաձայնությունների պատճառով Սեյմը հայտարարում է Անդրկովկասի Հանրապետությունը լուծարված և վայր է գնում իր լիազորությունները»։ Նույն օրը’ ժամը 5-ին, վրաց Ազգային խորհուրդը’ Ն. Ժորդանիայի նախագահությամբ, նախապես ստանալով Գերմանիայի հո-վանավորությունը, մեծ հանդիսավորությամբ Վրաստանը հռռչակեց անկախ: Վրաստանի անկախության հռչակումից անակնկալի գալով պատմական այդ նույն օրը’ մայիսի 26-ի երեկոյան, գումարվեց նաև Հայոց Ազգային խորհրդի նիստ, որում, չնայած վրաց մենչևիկների դեմ ուղղված բողոքներին ու դժգոհություններին, այնուամենայնիվ, վերաբերմունք ցույց տալով Վրաստանի անկախությանը’ այն ընդունվեց որպես կատարված փաստ: Միաժամանակ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժանակավոր կառավարության ֆունկցիանե։ Հաջորդ օրը’ մայիսի 27-ին (ըստ Ս. Վրացյանի’ մայիսի 26-ին),ՀՅԴ Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի և թաղային կոմիտեների անդամների համատեղ-արտակարգ նիստում, լսելով Սեյմի արձակման և Վրաստանի անկախության հայտարարության մասին հարցերը, ընդունվեց հետևյալ բանաձևը. «Ի նկատի առնելով այն, որ Անդրկովկասյան սեյմի ինքնացրումից եւ Վրաստանի’ անկախություն հայտարարելուց հետո լուծելու է Անդրկովկասյան կառավարությունը, եւ հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին’ ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց Ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայ ութեան կենտրոնում ստանձնելով կառավարական ֆունկցիաներ’ օժտած դիկտատորական իրավունքներով հայ կւանքի բոլոր երևույթների գործերի նկատմամաբ»: Այդ նշանակում է, որ ՀՅԴ-ն, որը մինչ այդ թե իր ծրագրերով և թե իր գործելակերպով արտահայտվում էր ռուսական համապետականության օգտին’ բավարարվելով միայն Ռուսաստանի կազմում ինքնավարության պահանջով, այժմ Ռուսաստանում և Անդրկովկասում ծավալող պատմաքաղաքական դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությամբ ինքնաբերաբարկանգնում է անկախ պետականության գաղափարի նյութականացման փաստի առաջ:Այն բանից հետո, երբ մայիսի 27-ին մահմեդականների (ադրբեջանական) Ազգային խորհուրդը, հիմք ունենալով Անդրկովկաս ներխուժած իր ցեղակից Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու հովանավորությունը, հայտարարեց Արևելակովկասյանմուսոնական հանրապետության անկախության մասին, որին, ի դեպ,հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ կոչեցին «Ադրբեջան», Հայոց Ազգային խորհրդին չէր մնում այլ բան, քան կողմնորոշվել դեպի Հայաստանի անկախությունը: «Ընտրություն անելուտեղ չէր մնացել, – մտորում էր Հ. Քաջազնունին ճակատագրականայդ օրերի մասին, – պատմությունը բերել կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջև. պետք է հանդգնություն ունենայինք անցնել վրայից, եթե չէինք ուզում խորտակվել: Պետք է տեր դառնայինք մեր հայրենիքին, ապա թե ոչ’ կկորցնեինք այն’ գուցե անդառնալիորեն:Եթե տատանվեինք, եթե ուշացնեինք մեր հայտարարությունը, հա-յաստանը կմնար (ոչ ոքի չպատկանող իր) ու իբրև այդպիսին բաժին կդառնար հարևաններին’ թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին»:Անկախության խնդիրը քննարկվեց Ազգային խորհրդի’ մայիսի28-ի նիստերում (առավոտյան և երեկոյան): Այդ օրը պետք է պատասխան տրվեր նաև Բաթումում մայիսի 26-ին թուրքերի կողմից Հայաստանին ներկայացրած վերջնագրին, քանի որ 29-ին լրանումէր դրա ժամկետը: Մայիսի 27-ի երեկոյան նիստում ստեղծված և կացության մասին հանգամանալի զեկուցում տվեցին Բաթումից նոր վերադարձած հայ պատվիրակներ Հ. Քաջազնունին և Ալ. Խատիսյանը: Նրանք ելքը նույնպես տեսնում էին Հայաստանի անկախության հռչակման մեջ: Բուռն քննարկումներից հետո Հայոց Ազգային խորհուրդն որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը’ Բաթում գործուղել նոր պատվիրակություն’ Ալ. Խատիսյան (նախագահ), Հ. Քաջազնունի, Մ. Պապաջանյան կազմով, տալով նրան անսահմանափակ լիազորություն’ բանակցելու և Անկախ Հայաստանի անունից կնքելու հաշտություն: Սակայն անկախության պաշտոնական հայտարարության հարցն առայժմ հետաձգվեց’ չնայած այդ օրն անկախության կողմնակիցները խորհրդում արդեն ունեին մեծամասնություն:Հաջորդ օրը’ մայիսի 29-ին, գումարվեց ՀՅԴ Արևելյան և Արևմտյան բյուրոների, ՀՅԴ Թիֆլիսի ԿԿ-ի ու Սեյմի և Հայոց Ազգային խորհրդի դաշնակցական ներկայացուցիչների միացյալ նիստը: Այստեղ մեկ անգամ ևս քննության առնվեց քաղաքական կացությունը և որոշվեց Հայաստանը հայտարարել անկախ հանրապետություն:Միաժամանակ որոշվեց կազմել կառավարություն’ միջկուսակցական սկզբունքով, ինչպես նաև Ազգային խորհուրդն ու նորակազմ կա-ռավարությունը տեղափոխել երևան, որը պետք է դառնարպետության մայրաքաղաքը: Այդ նույն նիստում Հ. Քաջազնունին առաջադըվեց կառավարության նախագահի (վարչապետի) թեկնածու մադրությունների պայմաններում: Սակայն, ինչպես վկայում է Ալ.Խատիսյանը, Ազգային խորհուրդը ներկայացնող գրեթե բոլոր չորս’ՀՅԴ, ՀԺԿ, Սոցիալ-դեմոկրատ և Էսէռ կուսակցությունների խմբակցությունները, ի վերջո, հանգեցին անկախության գաղափարին և «անկախության բանաձևը ընդունվեց Ազգային խորհրդի բոլոր կուսակցությունների համաձայնությամբ»։Մայիսյան այդ ծանը օրերին Հայոց Ազգային խորհուրդը ներկայացնող քաղաքական ուժերը հանդես եկան գրեթե միասնական, ինչը պայմանավորված էր արտաքին վտանգով ու առաջին հերթին թուրքական մահաբեր ներխուժմամբ: Կնչանակի’ 1918 թ. մայիսին’ճակատագրական այդ իրադարձությունների ժամանակ, Ազգայինխորհուրդը ներկայացնող կուսակցությունները և անկուսակցականներ կայացուցիչները ցուցաբերել են ազգային համախմբման ումիասնության վառ օրինակ:Իհարկե, Ազգային խորհրդի չատ անդամներ երկչոտ ու թերահավատ զգացումով էին համակված անկախության հանդեպ: Անկուսակցական և էսէռ անդամներից զատ’ դաշնակցականներ Ա. Արոնյանը, Ս. Վրացյանը, Ռ. Տեր-Մինասյանը և Ա. Բաբալյանը և ստարակուսում էին անկախության խնդրում: Այդ մտավախությունը պետք է բացատրել 1918 թ. գարնանը, թուրքական աղետալի արշավանքի պայմաններում, հայ ժողովրդի համար ստեղծված չափազանց բարդ քաղաքական վիճակով, որի ժամանակ, ըստ Ս. Վրացյանի, «անկախությունը կարող էր ավելի ևս ծանրացնել կացություն։Սկզբում անկախության փաստը չընդունող գործիչներից Ա․նը»Բարալյանն իր դիրքորոշումը հիմնավորում էր նրանով, որ «մնալով միանգամայն մենակ եւ շրջապատուած թշնամիներով ու անբարեա-ցակամ տարըերով, անկախության հայտարարությամբ մենք կարող էինք մեծապես վնասել մեր ժողովրդի ֆիզիկական անկայուն գոյությանը եւ նոր կոտորածների ու գրաւումների տեղի տալ»: Աննեխության հարցում առարկողները չունեին գործնական առաջարկ,բացի բողոք-դժգոհություններ արտահայտելուց: Հարկ է նշել, որանկախության խնդրում չկար միասնություն նաև ՀՅԴ շարքերում:Այսպես, ՀՅԴ Բաքվի կոմիտեն, որը շատ խնդիրներում համերաշխվում էր Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունայի հետ, ոչ միայն դեմ արտահայտվեց անկախությանը, այլև այն որակեց որպես «Հայ ժողովրդի կամքի» ոտնահարում: Անկախության խնդրում կար նաև հոգերանական արգելք, որն ամենից առաջ նշանակում էր կտրվել Ռուսաստանից:Եվ, իրոք, Հայոց Ազգային խորհուրդը տարակուսում էր այդ հարցում. դրա համար կային լուրջ հիմնապատճառներ: Դեռևս թարմ էր 1,5 մլն հայության կորստի հիշողությունը, թշնամու զորքը գտնվում էր Երևանի մոտերքում և թույլ ու անօգնական Հայաստանի անկախության հռչակումը, առանց քաղաքական ծանրակշիռ դիրքորոշումների և երաշխիքների, կարող էր լուրջ սպառնալիքի տակ դնել արևելահայության գոյությունը: Հակառակ հայերի’ անկախության հարցում ամենևին չտատանվեցին վրացիները և ադրբեջանցիները: Նրանք չերկմտեցին այն պարզ պատճառով, որովհետև արդեն ունեին իրենց հովանավոր պետությունները’ հանձինս Գերմանիայի և Թուրքիայի, իսկ Հայաստանը չուներ այդպիսին: Հակառակ Հայոց Ազգային խորհրդի անդամ կուսակցությունների’ Ս. Դ. Հնչակյան կուսակցության անդրկովկասյան կենտրոնական վարչությունը բուռն կերպով բողոք արտահայտեց մայիսի 28-ի Հայաստանի անկախության հայտարարության կապակցությամբ:Այդ որոշումը համարվեց ոչ օրինական, իսկ Ազգային խորհուրդը’որպես ինքնակոշ մարմին, որն «ուզուրպացիա է կատարում հայ ժողովրդի ազատ իրավունքների դեմ» Հայաստանի անկախության, թերևս, ամենաանհաշտ ընդդիմախոսը (հակառակորդը) հայ կոմունիստ-բոլշևիկներն էին: Նրանք չէինպատկերացնում Հայաստանի անջատումը և գոյությունն առանց Խորհրդային Ռուսաստանի: Համայնավարների պատկերացմամբ’այնպես, ինչպես որբը չի կարող ապրել առանց խնամակալի, նույնպես և հայ ժողովուրդը չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի: Այն ինչ, Հայաստանի և հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության միակ հուսալի երաշխավորը կարող է լինել միայն ինքը’ հայ ժողովուրդն իր հավաքականությամբ, նրա հոգևոր ներուժը, ազգային բանակը, պետական ու հանրային մյուս կառույցները և այլն: Անկախության հարցում առավել ակտիվ էին հայ սոցիալդեմոկրատ մենշևիկներ Ա. Երզնկյանը, Ս. Փիրումյանը, ովքեր հետևում էին իրենց ավագ գործընկեր վրաց մենշևիկներին: Բայց տեղին է հիշեցնել, որ մի երկու տարի անց արդեն բոլշևիկի «պատմուճանհագած» այդ նույն Ա. Երզնկյանը «Մայիսի 28»-ը համարում էր: «Հայաշխատավորության ստրկացման օր» :Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ պահին ինչպիսին էր անկախության խնդիրը հայ հանրության ընկալումներում, ապա պետք է արձանագրել, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո ժողովուրդն իր մեծամասնությամբ (հատկապես գաղութահայությունը, գաղթականությունը, անկախությունը կերտած Արարատյան դաշտի բնակչությունը և այլն)’ անկախությունն ընդունեց անվարան: Չնայած անկախությունը եկավ արագ և անսպասելի, սակայն այն ուներ իր ներքին տրամաբանությունը: Ակներև է, որ եթե Հայոց Ազգային խորհուրդը տվյալ պահին իրեն չհայտարարեր հայկական գավառների գերագույն իշխանություն, ապա դրանք պարզապես բաժին կդառնային հարևան թուրքերին, ադրբեջանցիներին ուվրացիներին: Հարկ է ընդգծել, որ այդպես էին վճռել նաև Կովկասի այն ժամանակվա փաստական տերերը’ Գերմանիան և Թուրքիան: Եվ այս առնչությամբ միանգամայն հիմնազուրկ է Ա. Երզնկյանի և հետագայում նրան ձայնակցած շատ հեղինակների արտահայտած այն միտքը, թե մայիսի 28-ին Հայաստանի անկախացումը կատարվել է Թուրքիայի բռնի թելադրանքով։ Այն ինչ, փաստերը և դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը հուշում են, որ եթե խնդիրը թողնվեր Թուրքիային, ապա նա ոչ միայն Հայաստանը չէր «անկախացնի», այլև հնարավորության դեպքում, պանթուրքական ծրագրի համատեքստում, Անդըկովկասում ևս հայ չէր թողնի ու արևելահայոց հարցը ևս «կլուծեր» արևմտահայոց նման: Այդ ժամանակ հարցականի տակ էր դրված ոչ միայն Հայաստանի քաղաքական միավորի ինքնուրույն գոյությունը, այլև բուն արևելահայության ֆիզիկական գոյությունը: Այս առնչությամբ հետաքրքրությունից զուրկ չէ այն, որ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագրի հարցում Թուրքիայի կառավարող շրջաններում գոյություն է ունեցել երկու հիմնական մոտեցում (տեսակետ). այդ մասին պատմում է Ալ. Խատիսյանն իր հուշերում: Դրանցից մեկը’ առավել ծայրահեղ թևը, որը գլխավորում էր ռազմական նախարար Ի. Էնվեր փաշան, գտնում էր,որ հայերին պետք է հիմնովին բնաջնջել նաև Կովկասի մեջ և մեկընդմիշտ ազատվել Հայկական հարցից: Մյուս հոսանքը, որը պաշտպանում էր մեծ վեզիր (վարչապետ) Մ. Թալեաթ փաշան, գտնում էր,որ անհնար է հայերին լիովին ոչնչացնել, ուստի ավելի լավ է հայերին ինչ որ չափով գոհացում տրվի, որովհետև, եթե «նոյնիսկ100000 հայեր մնան աշխարհի երեսին, մեզի հանգիստ պիտի չտաերբեք»։ Նրա կարծիքով, մի փոքը հայկական պետության գոյությունը կարող էր պատնեշ, «բուֆեր» լինել Թուրքիայի ու նրա դարավոր թշնամի Ռուսաստանի միջև, իսկ մյուս կողմից անկախ Հայաստանի գոյությունը միջազգային հանրության շրջանում կարող էր հայացք ձևավորել, որ դրանով լուծվել է Հայկական հարցը և այլևս կարիք չկա դրսի միջամտության: Ընդորում, այդ փոքրիկ Հայաստանը ստեղծվելու էր ոչ թե արևմտահայ հողի վրա, որը թուրքերն անվերապահորեն իրենցն էին համարում, այլ նախկին Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող արևելահայ մի հողակտորի վրա: Ի վերջո, այդ պայքարում հաղթում է Թալեաթի տեսակետը: Ստեղծված իրավիճակում, սակայն, անկախ Հայաատանի գոյությունը կարող էր և ժամանակավոր լինել, որովհետև դեպի Բաքու շտապող թուրքական զորքը մտադիր էր, ինչպես ասում են, «ձեռքի հետ» վերացնել հայկական պետությունը, չէր բացառվում նաև հայազգաբնակչությանը: Եվ պատահական չպետք է համարել 1918 թ.սեպտեմբերին Բաքվի գրավումից հետո Ստամբուլում լույս տեսնողի թթիհատական «Ենի գյուն» («Նոր օր») պաշտոնական թերթում զետեղված Անդրկովկասի այն քարտեզը, որում չկար Հայաստանը իբրև ազգային-պետական միավոր։Այդ քարտեզում հայ ազգաբնակչության տեղաբաշխումն Անդրկովկասում ներկայացված էր ընդամենը մի քանի առանձին կղզյակների տեսքով: Դրա փոխարեն ամբողջ Արևելյան Հայաստանը պատկերված է «Մեծ Ադրբեջանի»կազմում: Հավանաբար, այս քարտեզը նկատի ունեն ներկայիս ալիևականները, երբ Հայաստանի Հանրապետության տարած,ը,ըստ էության, համարում են ադրբեջանական հող, իսկ Երևանն էլ’թուրքական քաղաք, որը «նվիրել են» հայերին:Նույն կերպ հայկական պետականության ստեղծման մտադրություն չի ունեցել նաև Գերմանիան, որը, ինչպես հայտնի է, որոշակի պատասխանատվություն էր կրում հայ ժողովրդի ճակատագրի հարցում: Նա էլ, ըստ էության, խնդրի լուծումը տեսնում էր հայկակա գավառները Վրաստանի և Ադրբեջանի միջև տարալուծելու։ Կնշանակի’ Հայաստանի անկախության ակտը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում չուներ այլ ընտրանք: Այդ օրերին հայ ժողովուրդն ունեցավ իր «երկրորդ Ավարայրը»: Մայիս վերջյան հաղթական շաբաթը, փաստորեն, ծնեց Հայաստանի անկախությունը: Կարելի է վստահ ասել, որ անկախությունը ձեռք բերվեց ոչ թե Թիֆլիսում Հայոց Ազգային խորհրդի վախվորած ու հոգեմաշ նիստում, այլ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: «Մայիսի 28»-ի բանաձևն իրավական վավերացումը եղավ Հայաստանում մղվող մայիսյան հաղթական հերոսամարտերի. «Սարդարապատի, Ղարաքիլիսեի և Բաշ-Ապարանի ճակատամարտերուն մեջ, գրում էր այդ մարտերի հերոսներից մեկը’Դրոն,- իր տարած անօրինակ հաղթանակներով հայ ժողովուրդը տիրացավ ազատ և անկախ ապրելու անփոխարինելի բարիքին: Այդ ճակատամարտերն եղան պատճառ, որ տաճիկները հարկադրվեցին դաշինք կնքել հայերի հետ և ճանաչել Հայաստանի անկախությունը»1918 թ. մայիսի 28-ի պատմական որոշումից երկու շաբաթ անց’հունիսի 13-ին, նոր ընտիր վարչապետ Հ. Քաջազնունին «դաշնա-կիցներին» և, ընդհանրապես, ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարություն արեց’ Հայաստանի անկախության մասին “: Դրանից հետո սկսվեց պետականաշինության գործընթացը:Հարկ է ընդգծել, որ Հայաստանի անկախության քաղաքական և հոգևոր արժեքն ավելի մեծ է, քան Վրաստանի և Ադրբեջանի պարագայում, քանզի հայ ժողովուրդն անկախությունը ձեռք բերեց իրդարավոր ոսոխի դեմ կյանքի ու մահվան ահեղ կոիվների արդյունքում, ուստի այդ անկախության գինը շատ ավելի թանկ է և մնայուն: Մինչդեռ, եթե Վրաստանը քիչ թե շատ թույլ դիմադրեց և գտավ իր հովանավորին, ապա Ադրբեջանը, ըստ էության, աղ ու հացով դիմավորեց ցեղակից թուրքի մուտքն Անդրկովկաս:Հայաստանի անկախությունը թեև անսպասելի էր, սակայն ուներ իր ներքին օրինաչափ ընթացքը: Անշուշտ, անկախությունը համաշխարհային պատերազմի և ռուսական հեղափոխությունների հետևանք էր: Բայց և դա արդյունք էր հայ ժողովրդի նախընթաց տասնամյակների և 1918 թ. Մայիսյան հերոսական ոգորումների:Այդ ամենի արդյունքում, հարյուրամյակների ընդմիջումից հետոկ րկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը’ քաղաքական նոր արժե համակարգով ու պետական կառուցվածքով: Հայաստանի անկախության հռչակումը, իրավամբ, շրջադարձ եղավ հայ ժողովրդի քաղաքական ու հոգևոր-մչակութային կյանքում: Դրանով կարելի է ասել, որ փակվում է հայ ժողովրդի ողբերգական և Հերոսական դրվագներով հարուստ նոր պատմութկան ժամանակաշրջանը ու սկսվում նորագույն’ հայկական պետականությունների պատմության դարաշրջանը: Ահա դրանում է Մայիսյան հերոսամարտերի ու «Մայիսի 28»-ի 100-ամյա խորհուրդը: Ի նշանավորումն այդ իրադարձության’ Մայիսի 28-ը համարվում է համայնհայության նվիրական տոներից մեկը’ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը:

Օգտագորշված աղբյուրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *