Կերպարվեստի պատմություն

Գծանկար

Գծանկար՝ գրաֆիկայի միջոցներով հարթության վրա ստեղծված պատկեր է։

Իմ գծանկարը

Գծանկարը գրաֆիկայի տեսակ է, նաև հիմք է նկարչական արվեստի բոլոր տեսակների համար։ Գծանկարը կարող է հանդես գալ ինչպես վերջնական ստեղծագործություն, այնպես էլ տեխնիկական բազա հանդիսանալ գեղարվեստական ստեղծագործությոյնների համար, գծանկարը խորապես ուսումնասիրվում է նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կողմից։ «Գծանկար» տերմինը նշանակում է գրաֆիկական միջոցներով (ուրվագիծ, գիծ, բիծ) հարթության վրա պատկերված ստեղծագործություն։ Գծանկարը իրագործվում է մեկ կամ մի քանի գույների սահմանափակ օգտագործումով։  Գծանկարում են թղթի (հնում՝ պապիրուսի, միջին դարերում՝ մագաղաթի) վրա՝ մատիտներով, ածխով, կավճով, վրձնով, գրչով (վերջին երկուսը հեղուկ ներկանյութերի՝ տուշ, սեպիա, մելան և այլնի համար)։ Գծանկարը կերպավորման արվեստի սկզբնական, առավել մատչելի և միաժամանակ հարուստ հնարավորություններ ընձեռող տեսակներից է և ունի կիրառման լայն ոլորտ՝ մանկական գծանկարից, կիրառական, գիտա-օժանդակ, տեխնիկական գժանկարի բազմազան տարատեսակներից մինչև գեղարվեստական գծանկար։  Գծանկար կարելի է կատարել բնօրինակից, հիշողությամբ, երևակայությամբ։ Գծանկարը հարթության վրա ստեղծված գեղարվեստական բոլոր պատկերների հիմքն է (գեղանկարչություն, փորագրություն, վիմագրություն և այլն)։ Գծանկարը, սկզբնավորվելով հեռավոր անցյալում, բարձր զարգացման է հասել անտիկ արվեստում, միջին դարերի Արևելքի երկրներում (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա)։ 

Օգտագործված աղբյուր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *