Սովորողի անհատական նախագիծ

Սովորողի անհատական նախագիծ / մարտ


Ես Քնարիկ Հովհաննիսյան , եմ մասնակցում եմ
 << Սովորողի անհատական նախագծի >> , ես ընտրել եմ հետազոտական թեման ։

Հետազոտական — սովորողն ինքն է ընտրում իր հետազոտության թեման, հետազոտական աշխատանքի վերջում նշում է գրքային և համացանցային այն աղբյուրները, որոնցից օգտվել է, ոչ պակաս, քան երեք աղբյուր։ Ապահովում է հետազոտական աշխատանքի պարբերականությունը՝ ամիսը մեկ անգամ։ Աշխատանքի վերջում սովորողը գրում է իր եզրակացությունը՝ որպես արդյունք։

Լինելով լուսանկարիչ որոշոցի այս ամիս իմ հետազոտական աշխատանքը նվիրել հայտնի երկու կին լուսանկարիչներին Եվա Առնոլդին և Էնի Լեյբովիցին ։ Փնտրել եմ շատ տեղեկություններ նրանց մասին հիմա ձեզ էլ կներկայացնեմ ։

Եվա Առնոլդ

Եվա Առնոլդը (նախկինում Քոենը) ծնվել է 1912 թվականին , ապրիլի 21 ին  ԱՄՆ-ի արևելյան մասում գտնվող Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ հրեաների ընտանիքում։ Ծնողներներն են Ուիլիամը և Բեսսի Քոենը։ Նրա հետաքրքրվածությունը լուսանկարչության հանդեպ սկսել է դեռևս 1946 թվականից, երբ նա Նյու Յորքի գործարանի համար պատվեր կատարեց։ Նրա առաջին քայլերը դեպի պրոֆեսիոնալ լուսանկարչություն սկսել է «Harper’s Bazaar» ամսագրից։
Աշխատել է Չինաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ռուսաստանում, Աֆղանստանում։
Ճանաչման է արժանացել նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի լուսանկարների շարքի համար։ Այդ թվում լուսանկարել է Մառլեն Դիտրիխին, Ջոան Քրոուֆորդին, Էլիզաբեթ Թեյլորին, Կլարկ Գեյբլին, Մաքոլմ Իքսին, Ժաքլին Քենեդին, Մարգարետ Թետչերին, Եղիսաբեթ II֊ին և ուրիշներին։
1961 թվականին որդու հետ տեղափոխվել են Լոնդոն, որտեղ աշխատել է «The Sunday Times» կիրակնօրյա օրաթերթում, որի շնորհիվ դառնում է բրիտանական լուսանկարչության կարևոր դեմքերից մեկը։ Լոնդոն, Միացյալ Թագավորության ամերիկուհի լուսանկարիչ և ֆոտոլրագրող, 1957 թվականին առաջին կինն էր, ով անդամակցում էր «Magnum Photos» միջազգային ֆոտոգործակալությանը։

Առնոլդը աշխատելով << Mangnum >> աշխատանքի ժամանակ հնարավորություն է ունեցել հանդիպել Մերիլին Մոնրոյին , նրանց համագործակթյունը դեռ շատ երկար է տևել , ավելի քան տասը տարի մինչև Մոնրոյի մահը ։

Հատվածներ նրանց աշխատանքից ՝

Իսկ հիմա հետաքրքիր տեսանյութեր որտեղ խոսվում է Եվա Առնոլդի մասին ։

Այստեղ ՝ ներկայացված է նրա աշխատանքները ։ Այս մեկում զրյուցում են նրա մասին ։

Հաջորդ կերպարը ում ընտրել եմ նա ՝ Էնի Լեյբովիցն է ամերիկացի լուսանակրիչ ։

Էնի Լեյբովիցը ծնվել է հոկտեմբերի 2 ին 1949 թվականին ԱՄՆ ում ։Էնին ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպայի վեց երեխաներից երրորդն էր։ Նրա նախատատն ու նախապապը Ռուսաստանից արտագաղթած հրեաներ են եղել, իսկ հոր ծնողները Ամերիկա են եկել Ռումինիայից։ Մայրը Մերիլին Լեյբովիցը , ժամանակակից պարի ուսուցչուհի էր։ Ընտանիքը հաճախ է տեղափոխվել հոր ծառայողական պարտականությունների պատճառով և Էնին իր առաջին կադրերը լուսանկարել է Ֆիլիպիններում, որտեղ խառայում էր նրա հայրը Վիետնամական պատերազմի ժամանակ։Սովորել է Սան Ֆրանցիսկոյի ինստիտուտում։ 1970 թվականից սկսած աշխատել է Rolling Stone ամսագրում։ 1983 թվականից աշխատում է Vanity Fair ամսագրում, որի համար հայտնի մարդկանց դիմանկարներ է լուսանկարում , հայտնի անձանց լուսանկարելով ։

Ֆիլմ որտեղ ներկայացված է Լեյբովցի կյանքը ։

Հատված նրա լուսանկարներից ՝

Ուսումնասիրելով նրանց ինձ երկուսի կերպարն էլ շատ դուր եկավ , և՜ նրանց նկարները և ՜ նրանց գործունեությունը ։ Ինձ շատ է դուր գալիս այս մասնագիտությունը , քանի որ իր տեսակով առանձնանում է բոլորից ։ Այստեղ կապ չունի տարիքը և սեռը , անկախ ամեն ինչից դու ստեղծում ես նոր նկար և նոր պատմություն ամբողջ կյանքի ընթացքում ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *