Ճամփորդություններ

Բնապահպանական ճանփորդություն եռօրյա Ուրցաձորում

Այս անգամ ճանապարհը մեզ տարավ դեպի նոր բացահայտումների։Սկսենցինք կանգառներով `Խոր Վիրապ,Հրեշտակների ձոր,իսկ հետո  մեզ դիմավորեցինք `Վայրի բնության պահպանության հիմնադրամը(  FPWC)որը գտնվում է Արարատի մարզում `Ուրցաձորում որտեղ էապես  բնությունը տարբերվում է…վայրի բնություն,կենդանիներ,սարեր,քարնձավներ։

Օր առաջին `սկսեցինք  տեղանքի ծանոթությամբ աշխատակիցների շնորիհիվ, տարածքում տեսանք փրկված արջերին ,նրանց հոգ էին տանում աշխատակիցները ,որոնց  պատրաստվում են բաց թողնել վայրի բնությունում ։Արջերին նկարել չի թույլատրվում, քանի որ  հնարավոր է մարդիկ վնասեն նրանց երբ նրանք լինեն անտառում։Ճաշելուց և մի փոքր հանգստանալուց հետո մեզ ուղեկցեցին ջերմատուն որտեղ  կորիզներից և սերմերից աճեցվում էին վայրի ծաատեսակներ, որոնք բնորոշ էին տվյալ լանդշաֆտին։Հետո տեսանք փրկված 19 արջերին ,նրանք բերվել էին Հայաստանի տարբեր վայրերից ,կենդանիների համար ստեղծվել է հարմարավետ պայմաններ, որոնք որոշ չափով մոտեցված են բնական պայմաններին։Մեզ հյուրընկալել էին Երևանից բնագետներ պատմելու ՀՀ վայրի բնության մասսին,կարմիր գրքում գրանցված բույսերի թռչուների մասին,մարդ -վայրի բնությանա կոնֆլիկտ ,դիտեցինք էկոլոգիական թեմայով ֆիլմ ։Օրը ավարտեցինք խաղերով և ընթրիքով։

Օր երկրորդ ՝ Առավոտյան նախաճաշիվ հետո ուղևորվեցինք լեռներ մասնագետներ Մանուկի և Մակայի օգնությամբ ։ Նպատակն էր տեսնել քայրայծերի ձմեռային քաարանձավը։Բարձրացանք լանջերից մեկը , իսկ հետո պարաների օգնությամբ իջանք քարանձավներից մեկը ։Իսկապես տպավորիչ էր և էքստրեմալ։Տեսարանը իսկապես վայրի էր և տարբերվող, ընդհանուր 15000 քայլ։Հետադարձը տարբերվող էր իջանք նույն լեռան կիրճը և մացառուտների միջով դուրս եկանք գյուղական ճանապարհի վրա, որտեղից մեքենայով վերադարձանք տուն))))։Հավատացնում եմ եթե մեկ անգամ ճանփորդեք նրանց հետ ադրենալինի պակաս չեք ունենա։Ճաշից հետո մեզ սպասվում էր հետաքրքիր և ինֆորմացիոն պրեզենտացիա Էկոզբոսաշրջության մասին։ Դասընթացը վարեց Լիլիթ Խաչատրյանը պրոֆեսիոնալ մոտեցումով և հավես հետաքրքիր ձևով պատմեց իր ճանապարհորդություների մասին ։Իսկ վերջում պատրաստեցինք հրաժեշտի ընթրիք կենտրոնի հիմանդիր Հարութի հետ ։

Օր երրորդ՝ավարտվեց Ուրցաձորի հավես օրերը և մենք ուղեվորվեցինք Արատես կլոր-սեղան հանդիպման ՀՀ Բնության նախարարի ,Վայոց ձորի փողմարզպետի և Աշոտ Բլեյանի հետ ։Հրավիրված էին նաև այլ բարձրաստիճան հյուրեր, և կրթահամալիրի ընկերներ ուսանողները։ Մինչ հանդիպումը ունեցանք փոքրիկ զրույց փոխմարզպետի հետ պատմեցինք մեր տպավորություների և կրթահամալիրի մասին։Խարույկի շուրջ հավաքված հյուրերը խոսեցին ակնկալվող ծրագրերի մասին, հարցեր բարձրացրեցին, որոնք ուղղեցին նախարարին, մարզպետին։Քննարկման ընթացքում ներկայացրեցինք մեր ուսումնական նախագծերը Արատեսում, բնապահպանական համատեղ ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել այս տարվանից սկսած’ ծառատունկ Արատեսում ։ Ուրցաձորից բերվել է մոտ 100 վայրի ծառատեսակների տնկիներ հենց այֆ նպատակվ։Բացի այդ խոսեցինք շրջակա անտառների թրթուրների հետ պայքարի մասին, այդ հարցում ձեռք բերված փորձի և անելիքների մասին։

Դե ինչ այսքանով ավարտվեց մեր հավես օրերը ։Շնորհակալություն կրթահամալիրին նման ճամփորդություներ կազմակերպելու համար , մեզ հետ էր նաև Մայր դպրոցի աշակերտները , ընկեր Մարթան և ընկեր Նելլին։

Հատվածներ հավես օրերից ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *