աշխարհագրություն

Համաշխարհային տնտեսություն

Քանի որ համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:

համաշխ տնտես.jpg

Նյութական արտադրության ոլորտում ներգրավվում են այն ճյուղերը, որոնց գործունեության արդյունքը նյութական է (օրինակ` մեքենա, կոշիկ, պահածո և այլն):

Արդյունաբերության ճյուղերից են մետաղաձուլությունը (սև, գունավոր), վառելիքաէներգետիկ համալիրը, մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկակական, գործիքաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն և այն), քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը և այլն: Գյուղատնտեսության ճյուղերից են անասնապահությունը (խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձիաբուծություն և այլն), բուսաբուծությունը (խաղողագործություն, հացահատիկի, թելատու՝ բամբակենի, վուշ, յուղատու՝ արևածաղիկ, ձիթապտուղ, շաքարատու՝ շաքարեղեգ, շաքարի ճակնդեղ, և այլն մշակաբույսերի մշակությունը):

Տրանսպորտի ճյուղերից են ցամաքային (երկաթուղային, խողովակաշարային, ավտոմոբիլային), օդային, ջրային (ծովային, ներքին ջրային) և էլեկտրոնային տրանսպորտը:
Իր հերթին ոչ արտադրական ոլորտի ճյուղերի գործունեության արդյունքը բնակչությանը մատուցվող բազմաբնույթ ծառայություններն են, որոնք միտված են բավարարելու մարդկանց սոցիալական և հոգևոր-մշակութային կարիքները: 

kap.jpg

Օրինակ՝ Այդ ծառայություններից են բնակչությանը սպասարկող կապը, ուղևորատար տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապահովությունը, մշակույթը, գիտությունը, կառավարումը, գովազդը և համանման այլ գործունեությունները:

Տնտեսության տարածքային կառուցվածքը

Տնտեսության տարածքային կառուցվածքը որոշակի տարածքում և միմյանց նկատմամբ որոշակի ձևով տեղադրված տնտեսության տարածքային օբյեկտների ամբողջությունն է:

Այն ցույց է տալիս, թե տվյալ տարածքում ինչպիսի արտադրություններ և ծառայություններ կարելի է հանդիպել, ինչպես են դրանք տեղաբաշխված և ինչպես են կապակցված միմյանց հետ: ՕրինակՏնտեսության տարածքային կառուցվածքի միավորներ կարող են լինել տնտեսական շրջաններն ու տնտեսական գոտիները, արդյունաբերական շրջանները, քաղաքային կուտակումները, տրանսպորտային հիմնական մայրուղիները, բնակչության հանգստի և զբոսաշրջության գոտիները:Պետությունների վարած տնտեսական քաղաքականության, տարածքի յուրացման, բնակչության թվի ավելացման և տարբեր արտադրությունների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճի շնորհիվ ժամանակի ընթացքում երկրի տնտեսության տարածքային կառուցվածքը ճյուղային կառուցվածքի նման ևս փոփոխվում է:
Զարգացած երկրների տնտեսության տարածքային կառուցվածքն ավելի բարդ ու կատարյալ է, քան նոր զարգացող երկրներինը: Մեծ տարածք և բազմազան բնական պայմաններ ունեցող զարգացած երկրներում էլ կան բարձր զարգացած շրջաններ, արդյունաբերական շրջաններ, գյուղատնտեսական շրջաններ, նոր յուրացվող շրջաններ և դրանց կողքին` թույլ զարգացած ծայրամասային շրջաններ: Բարձր զարգացած շրջաններից են, օրինակ, Կալիֆոռնիան ԱՄՆ­ում, Իտալիայի հյուսիսը, Հռենոս­-Ռուրի շրջանը Գերմանիայում: Արդյունաբերական  շրջաններից  են, օրինակ,Դոնբասը Ուկրաինայում և Ռուսաստանում, Ուրալը Ռուսաստանում: Գյուղատնտեսական շրջաններից  են, օրինակ, Սիցիլիան Իտալիայում, Պոմերանիան Գերմանիայում: Նոր յուրացվող շրջաններից են Ամազոնիան Բրազիլիայում, Ալյասկան՝ ԱՄՆ-ում, Սիբիրը՝ Ռուսաստանում: Թույլ  զարգացած ծայրամասային շրջաններից է, օրինակ՝ Ռուսաստանի հյուիսիս-­արևելքը:
Յուրաքանչյուր երկրի ազգային տնտեսության տարածքային կառուցվածքում «հրամանատարական» դեր է կատարում պետության խոշորագույն քաղաքը, որն առավել հաճախ երկրի մայրաքաղաքը կամ գլխավոր նավահանգիստն  է: Իսկ համաշխարհային տնտեսության տարածքային կառուցվածքում «հրամանատարական» դեր են կատարում ԱՄՆ­-ը, Արևմտյան Եվրոպայի  երկրները, Ճապոնիան, Չինաստանը և դրանց որոշ խոշորագույն քաղաքները: 

uxi.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *