Ճամփորդություններ

Ճանփորդություն դեպի Գյումրի

Այսօր հերթական ճանփորդություներից մեկն էր դեպի Գյումրի ,այս անգամ գնացքով։Երկար բայց հաճելի ճանապարհ ։Ժամանելուց հետո սկսեցինք քայլել Գյումրու փողոցներով և այցելեցինք Ձիթողցոնց թանգարան,իմացանք ՝ հագուստի մասին,թատրոնի մասին ,հարուստների և միջին խավի մասին թե ինչպես են ապրել, դրանից հետո այցելեցինք Ասլամազյան քույրերի թանգարան տեսնելու նրանց նկարները, մի փոքր հանգստանալուց հետո այցելեցինք նաև հայտնի Գյումրու հին վարսավիրանոցը իմացաք մի փոքր նրա պատմությունը։Իսկ հետո գնացինք հայտնի << Մեր մանկության տանգոն >> ֆիլմի պատշգամբը տեսնելու, նաև գնացինք եկեղեցիներ ,իսկ վերջում գնացինք ժամանակ անցկացնելու Գյումրու զվարճալի խաղահրապարակում,դիտեցինք բարձրունքից Գյումրին և այն շատ գեղեցիկ էր։ Վերադարձի ժամանակ եկանք հին գնացքով, խաղացինք խաղեր և այլն, գիշերային ճանապարհը մի ուրիշ հաճույք է ։Շատ հավես օր իմ սիրելի ուսուցչուհիների հետ ընկեր Գայանեյի և ընկեր Նաիրաի հետ, անչափ շնորհակալ եմ նրանց լավ օրվա համար։

Իսկ հիմա հատվածներ Գյումրուց ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *