Բնութագրել Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։։
Տարածքը` 270399 հա։Մարզն ունի մոտ 350կմ միջպետական սահման, որից 300կմ-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի: Տավուշի մարզը ունի գեղեցիկ բնություն,տեսարժան վայրեր,ակտիվ տնտեսություն,եղանակը բարենպաստ է ամռանը տաք,իսկ ձմռանը մեղմ,հարուստ է պատմամշակությային կառույցներով և համալիրներով և այլն։Ստեղծվել է գեղեցիկ դենդրոպարկ,ունի հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ և այլն։
Նկարագրել Տավուշի մարզի բնակչությունը։
Մարզի բնակչությունը կազմում է 132,0հազ. մարդ, որից 52.6հազ. բնակվում են քաղաքներում:Բնակչության մեծ մասն են կազմում կանայք 51% տոկոսով։
Բնութագրել Տավուշի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Կարևոր կետերից է ՝ գյուղատնտեսություն,կրթություն,արդյունաբերություն,զբոսաշրջություն։
Նկարագրել Տավուշի մարզի որևէ լքված գյուղ։
Գեղատեղի <<Գեղատեղ>> ՝ գյուղը հիմնականում լքվել է բնակչության արտագաղթի պատճառով,օտար նվաճողների ավերածությունների։
Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում,ընգդրկում է 56 համայնք,տարածքը 3799 քառ.կմ ։Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ,ունի գեղեցիկ բնություն,տեսարժան վայրեր,կլիման բարեխառն, և այլն։
Նկարագրել Լոռու մարզի բնակչությունը։
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ, այդ թվում`
քաղաքային – 125.4 հազար մարդ,
գյուղական – 87.2 հազար մարդ,բացի այդ բնակվում են նաև Մոլոկաներ։
Բնութագրել Լոռու մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Գյուղատեղ <<Պապանի>> ՝ գյուղի մասին չկան պահպանված տեղեկություներ։
Առանձնացնել Լոռու մարզի հիմնախնդիրնեը։
Արտագաղթ,ֆինանսական խնդիրներ,բնակարանային խնդիրներ,առողջական խնդիրներ,ցածր աշխատավարձ,սոցիալական ծանր վիճակ, պայմաններ,ցածր թոշակ/նպաստ,կոմունալ-կենցաղային վատ պայմաններ,արտագաղթ/ արտագնա աշխատանք,գազամատակարարման բացակայություն,նպաստների բացակայություն,ոռոգման ջրի խնդիր,կոմունալ-կենցաղային ծախսերի թանկություն,խմելու ջրի խնդիր,կրթական խնդիրներ,գյուղատնտեսական խնդիրներ և այն։
Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում։Տարածքը՝2 756 քառ. կմ/,մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին,հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։
Նկարագրել Արագածոտնի մարզի մարզի բնակչությունը։
Բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։
Բնութագրել Արագածոտնի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Տնտեսության հիմքը արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են:
Նկարագրել Արագածոտնի մարզի որևէ լքված գյուղ։
Գյուղտեղ<<Տեղեր>>, գյուի բնակիչներ տեղահանվել, իսկ մեծ մասը բնակություն է հաստատել Պռոշյանում։
Առանձնացնել Արագածոտնի մարզի հիմնախնդիրնեը։
Զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, հանքարդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը։
Կոտայքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Տարածքը` – 2076 քառ. կմ ,Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում,ընդգրկում է Հրազդան գետի վերին և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ,սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը:
Նկարագրել Կոտայքի մարզի մարզի բնակչությունը։
Բնակչության թիվը – 316․734
քաղաքային – 207․674 /65.5%/
գյուղական – 109․060 /34․5%/
Բնութագրել Կոտայքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:
Նկարագրել Կոտայքի մարզի որևէ լքված գյուղ։
«Հոլիկներ» չկան տեղեկություներ։
Առանձնացնել Կոտայքի մարզի հիմնախնդիրնեը։
Գործազրկություն,ճանապարհաշինության խնդիր, ճանապարհների վատ վիճակ,աղբահանության խնդիր, խմելու ջրի խնդիր,ոռոգման ջրի խնդիր/թանկություն,աղքատություն, սոցիալական ծանր վիճակ,խաղահրապարակների, զբոսայգիների բացակայություն,տրանսպորտային խնդիր,ժամանցի գոտիների բացակայություն,ճանապարհների/փողոցների լուսավորություն,կոմունալ-կենցաղային վատ պայմաններ,էկոլոգիական խնդիրներ,կրթական խնդիրներ,գնաճ, ապրանքների թանկացում,գազամատակարարման խնդիրներ,մանկապարտեզի բացակայություն/թանկություն,առողջապահական խնդիրներ,արդյունաբերության, գործարանների բացակայություն,մշակույթային հաստատությունների բացակայություն, արտագաղթ,բնակարանաշինության խնդիրներ,ժողովրդի նկատմամբ անուշադրություն,գյուղատնտեսական խնդիրներ։
Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Գեղարքունիքն ամենախոշոր մարզն է ըստ տարածքի և զբաղեցնում է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր: Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:
Նկարագրել Գեղարքունիքի մարզի մարզի բնակչությունը։
Բնակչության խտությունը կազմում է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական բնակավայրերում: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը:
Բնութագրել Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Մարզի տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, հատկապես հացահատիկի, կարտոֆիլի,բանջարեղենի և անասնաբուծական մթերքի արտադրությունները:Մարզի արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարևորնշանակություն ունի նաև մշակող արդյունաբերությունը, որի մեջ առավել մեծ տեսակարար կշիռ ունի սննդամթերքի, ներառյալ` խմիչքները, արտադրությունը:
Նկարագրել Գեղարքունիքի մարզի որևէ լքված գյուղ։
Յոթ աղբյուր՝ հիմնականում պահպանվել են պատմամշակութային տեղեկություներ։
Առանձնացնել Գեղարքունիքի մարզի հիմնախնդիրնեը։
Մարզում ամենաաղքատ համայնքներ համարվում են Վարդենիսի և Ճամբարակի սահմանամերձ, փախստականներով բնակեցված համայնքները:Անասնապահության,գյուղատնտեսության,գյուղմթերքի վերամշակման արտադրություն և այլն։
Արաարտի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը: Տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային:Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:Մարզի տարածքում գործում են՝ 15 ձեռնարկություններ,կազմակերպություններ,բժշկական կենտրոներ և այլն,ունի գեղեցիկ և վայրի բնություն։Կիլման արևոտ։
Նկարագրել Արարատի մարզի մարզի բնակչությունը։
Բնակչությունը 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:
Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:
Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով` 28.2%:
Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:
Բնութագրել Արարատի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Մարզը տնտեսապես զարգացած է,տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է,հիմնականում մասնագիտացված է խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծությունը։
Նկարագրել Արարատի մարզի որևէ լքված գյուղ։
Առանձնացնել Արարատի մարզի հիմնախնդիրնեը։
Ոռոգման ջրի խնդիր
Ճանապարհաշինություն
Գործազրկություն
Խմելու ջրի խնդիր
Աղբահանության խնդիր
Ճանապարհների լուսավորության խնդիր
Ժամանցային տեղերի բացակայություն
Մանկապարտեզի բացակայություն
Գյուղատնտեսական խնդիրներ
Կոմունալ-կենցաղային վատ պայմաններ
Աղքատություն, ցածր կենսամակարդակ
Տրանսպորտի խնդիներ
Գազաֆիկացում չկա
Քաղաքապետի, գյուղապետի, մարզպետի, պատգամավորի վատ աշխատանք
Բնապահպանական խնդիրներ
Բարձր գներ/գնաճ
Քաղաքաշինության խնդիր
Բերքի իրացման խնդիրներ
Դպրոցների խնդիր
Կոմունալ վճարների թանկություն և այլն։
Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Տարածքը` 1242 քառ.կմ,սահմանի երկարությունը` 130.5 կմ (Թուրքիայի հետ), որն ընդգրկում է 7 համայնք` 34.3 հազար բնակչությամբ(մարզի բնակչության 10.1%-ը):Կլիման` արևոտ, չոր ցամաքային:Առավելագույն ջերմաստիճանը` 41 աստիճան, նվազագույնը՝ 33 աստիճան։
Նկարագրել Արմավիրի մարզի մարզի բնակչությունը։
Բնակչության խտությունը` 251 մարդ/կմ.ք.,Համայնքների թիվը` 97, որից քաղաքային` 3, գյուղական` 94:
Բնակավայրերի թիվը` 99, որից սահմանամերձ` 7:Բնակչության խտությունը` 251 մարդ/կմ.ք.:
Բնութագրել Արմավիրի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Արդյունաբերություն,զբոսաշրջություն,առևտուր, մասնավոր հատվածի և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացու,գյուղատնտեսություն,բնապահպանություն,կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր,առողջապահություն,սոցիալական ապահովություն, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն,տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում,քաղաքացիական հասարակություն,մարզային և համայնքային ենթակառուցվածքների զարգացում,արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանություն։
Նկարագրել Արմավիրի մարզի որևէ լքված գյուղ։
Գյուղտեղ <<Արգինա>> գյուղը հիմնադվել է 1983 թվականին,բնակչության կազմում է մոտ 509 բնակիչ,տեզի զբաղմունքը այգեգործություն,անասնապահություն։
Առանձնացնել Արմավիրի մարզի հիմնախնդիրնեը։
Ճանապարհաշինության խնդիր, ճանապարհների վատ վիճակ
Խմելու ջրի խնդիր
Գործազրկություն
Ոռոգման ջրի խնդիր
Աղբահանության խնդիր
Մանկապարտեզի բացակայություն/թանկություն
Հակակարկտային կայանների խնդիր
Ժամանցի գոտիների բացակայություն
Տրանսպորտային խնդիրներ
Ճանապարհային լուսավորություն
Սոցիալական ծանր վիճակ, աղքատություն
Կոմունալ-կենցաղային վատ պայմաններ
Գյուղատնտեսական խնդիրներ
Խաղահրապարակների, զբոսայգիների բացակայություն
Վարկերի հետ կապված խնդիրներ
Մշակութային կյանքի ակտիվացում
Գնաճ, ապրանքների թանկացում
Քաղաքաշինության խնդիր. ապօրինի շինություններ
Արտագաղթ
Բնապահպանական խնդիրներ
Ցածր աշխատավարձ
Գյուղմթերքի իրացման խնդիր
Մարդկային որակներ
Գազամատակարարման խնդիր
Առողջապահական խնդիրներ
Արդյունաբերության, գործարանների բացակայություն
Հարկերի, վարձերի հետ կապված խնդիրներ և այլն։
Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Վայոց ձորի մարզը գտնվում է ՀՀ հարավարևելյան վերջույթում։ Տարածքը` – 2308 քառ. կմ։Բնակավայրերի ընդհանուր թիվը` 55, որոնցից մշտապես հաշվառված բնակչությամբ ՝45-ը:Վայոց ձորը ահմանակից է Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին,բնակչության թվով ամենափոքր մարզն է։
Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Վայոց ձորի տնտեսությունը շատ թույլ է,առաջատար գյուղերից է գյուղատնտեսությունը,բուսաբուծությունը և այլն։
Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։
Գյուղտեղ << Բոորաբերդ>> կան միայն պատմամշակութային նյութեր։
Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։
Զբոսաշրջություն,կրթություն,գյուղատնտեսություն,արդյունաբերություն,առողջապահական խնդիրներ,և այլն։
Բնութագրել Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Տարածքը ՝ 4506քառ․կմ/գտնվում է Հայաստանի հարավում: Այն սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Իրանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2200մ բարձր է։
Նկարագրել Սյունիքի մարզի մարզի բնակչությունը։
Բնակչության թվաքանակը 2021թ. տարեսկզբի դրությամբ 135.8 հազ. մարդ/ քաղաքային91.8 հազ. մարդ/ գյուղական ․44.0 հազ. մարդ։
Բնութագրել Սյունիքի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Տնտեսության հիմնական նախադրյալներից ՝ արդյունաբերությունը,գյուղատնտեսությունը,շինարարությունը և այլն։
Նկարագրել Սյունիքի մարզի որևէ լքված գյուղ։
Գյուղտեղ << Հին Գորիս>>Սյունիքի Տաբանդ գավառում, Գորիս գետի միջին հոսանքի ձախ ափին, Լաստիկալ (Խութ) լեռան հյուսիսարևմտյան լանջերն ակոսող ձորում։
Առանձնացնել Սյունիքի մարզի հիմնախնդիրնեը։
Զբոսաշրջություն,տրանսպորտ,գյուղատնտեսություն,արդյունաբերությու,մշակույթ,առողջապահական հաստատություններ,կրթություն,բնապահպանական խնդիրներ, բնակության անապահով վայրեր և այլն։