Երևանյան լիճ | Երևանյան ծով

Երևանի լիճ, արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8։

Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։

Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։

Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։

Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։

Ափին գտնվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Տասնամյակներ առաջ լիճը համարվում էր Երեւանի խորհրդանիշներից մեկը: Սակայն շատ-շատերի համար լիճը նախեւառաջ ասոցացվում է 1976 թվականի տրոլեյբուսի վթարի եւ Շավարշ Կարապետյանի սխրանքի հետ: Հաշվի առնելով այն, որ դեպքը տեղի է ունեցել գրեթե 40 տարի առաջ։

1966-67թթ. Երեւանյան ծովը բոլորովին այլ տեսք ուներ. ջուրը մաքուր էր, հատակին՝  բերված ավազ էր (ոչ այնքան լավ որակի, սակայն՝ դեղին), տեղադրված էին հովանոցներ: Ամեն ինչ արված էր, որպեսզի տարածքը իսկական լողափի նմանվի: Lճի մերձակայքում գտնվում էր նաեւ բայդարկայի թիավարության բազան:

Սակայն մի քանի տարի անց պատկերը բոլորովին փոխվեց: Լիճը հայտնվեց բարձիթողի վիճակում, բացի այդ՝ մերձակա տարածքը վերածվեց «հաշիվներ պարզելու» վայրի, իսկ քաղաքում սկսվեցին լուրեր պտտվել լճից դուրս բերվող դիակների մասին: Լճի տարածքում գտնվում էր «Ծովինար» ռեստորանը, որը եւս հայտնի էր իր արագ բորբոքվող հաճախորդներով:

«Ծովինար» ռեստորանը:
Լուսանկարը` Արծվին Գրիգորյանի արխիվից:

1976թ-ին տեղի ունեցած տրոլեյբուսի վթարը մեծ աղմուկ բարձրացրեց: Մարդիկ կարող էին միայն կռահել, թե ինչը հանդիսացավ տրոլեյբուսի՝ ջրի մեջ հայտնվելու պատճառը, սակայն բոլոր հարցերն այդպես էլ մնացին օդում: Շավարշ Կարապետյանի մասին լսեցինք միայն տարիներ անց:

Երեւանյան քարայրը գտնվում է լճի խորքում: Այսօր նրանից գրեթե ոչինչ չի պահպանվել, կարելի է ասել` մնացել է քարայրի կմախքը միայն: Նախ` փոխվել են բնական պայմանները, բացի դրանից` չենք կարող այնտեղ մուտք գործել, քանի որ ԱՄՆ դեսպանատունը դարպասներ է տեղադրել: Արդեն մոտ 10 տարի է, ինչ զրկված ենք քարայրի հետազոտմամբ զբաղվելու հնարավորությունից:

Երեւանի ամենահին քարայրը առաջինն էր Հայաստանի տարածքում, որը հետազոտվեց նման մանրակրկիտ կերպով: Լենինգրադում էի, երբ Բորիս Պիոտրովսկին ինձ հայտնեց, որ Ազիզյան ազգանունով կենսաբանը պատահաբար հայտնաբերել է տվյալ վայրում գտնվող քարայրը: Մի կերպ ներխուժելով քարայր` նա քարե գործիքներ է գտել եւ դրանք հանձնել մեր ինստիտուտ:

Պեղումների վայրում:
Լուսանկարը` Բ. Երիցյանի արխիվից:

1966-ից 1975 թվականը այդ տարածքում պեղումներ են կատարվել: Արշավախմբի ղեկավարն էր Հարություն Մարտիրոսյանը:

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը զգալի գումար հատկացրեց աշխատանքների իրականացման համար: Նա նաեւ մեզ տրամադրեց իր «վիլիս» ավտոմեքենան: Նա շատ լավ հասկանում էր քարե դարի գտածոների նշանակությունը:

Պեղումների ընթացքում օբսիդիանից քարե գործիքներ հայտնաբերեցինք, ինչպես նաեւ կենդանիների եւ մարդկանց ոսկորներ: 7 տարեկանին համապատասխանող երեխայի ոսկորներ էինք գտել: Պարզ դարձավ, որ այս տարածքում որսորդներ են բնակվել, եւ այս հատվածում վարվել է մի ամբողջ տնտեսություն: 

Այս գտածոները 100 հազարից-400 հազար տարվա պատմություն ունեն: Գտնված նմուշներից շատերն այսօր գտնվում են Երեւանի պատմության թանգարանում: 

Ցավոք, լճի ջուրը բարձրանում եւ խոչընդոտում էր քարայրի խորքում կատարվող պեղումներին: Այնտեղ չկարողացանք ներթափանցել, պատկերացնում ե՞ք` դեռ ինչեր կարող էինք գտնել: Նստվածքների մեկ երրորդը պեղելուց հետո դադարեցրինք պեղումները, քանի որ այդ ահռելի նյութը ուսումնասիրության կարիք ուներ:

Ի սկզբանե Երեւանյան լիճը ստեղծվել էր որպես ջրամբար, ոռոգման ջրի պահոց:

Երեւանյան լճի կառուցումը:
Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Երեւանյան ջրամբարը կառուցվել է 1966 թ.-ին՝ Հրազդան գետի վրա, Նոր Կողբ գյուղի վայրում: Ջրամբարի կառուցման նպատակով գյուղի բնակչությունը վերաբնակեցվեց: Եթե այսօր իջեցնենք ջրի մակարդակը, կարող ենք տեսնել հին կամրջի մնացորդները: Այդ կամուրջը միացնում էր գետի երկու ափերը:

Երեւանյան ջրամբարից ջրի ընդհանուր բացթողումների ծավալը կարող է հասնել 286 խորանարդ մետր վայրկյանում: Ջրամբարն ունի հինգ ջրարգելակ:

Երեւանյան լիճը լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը: Հաշվի առնելով Երեւանի կլիմայական չոր պայմանները՝ 950 հազար քառ. մետր մակերեսով լիճը ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման:

Լճի ջրի մակարդակի առավելագույն նիշը 908 մետր է: Դրանից բարձր մակարդակի դեպքում ստեղծվում է վթարային վիճակ: Առավելագույն նիշի ժամանակ լճի ընդհանուր տարողությունը կազմում է 4.8 միլիոն խորանարդ մետր: 

Մեր ուշադրության կենտրոնում է լճի մաքրության խնդիրը: Ներկայումս լճի աղտոտվածության հիմնական պատճառը պոլիէթիլենային աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում գտնվող առեւտրի օբյեկտների եւ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետեւանքով:

Լուսանկարը` «Ջրային կարույցներ»:
 
Երևանյան լիճ 2022 թվական ՝

Լուսանկարը ՝ Քնարա Հովհաննիսյանի

Խնդրին արդյունավետ լուծում տալու համար 2010 թ.-ին լիճ թափվող գետի հունի վրա ստեղծել ենք աղբահավաք կայան: Ցավոք, շրջակա բնակավայրերի բնակիչները, չնայած բոլոր հորդորներին, ափամերձ տարածքները աղտոտում են կենցաղային եւ շինարարական աղբով, ինչը դժվարացնում է լճի մաքրման աշխատանքները:

Ո՞րն էր տրոլեյբուսի վթարի իրական պատճառը

1976 թվականի սեպտեմբերի 16-ին տրոլեյբուսը շրջվեց ու ընկավ Երեւանյան լիճը:

Պաշտոնական արձանագրության մեջ գրվեց, որ վթարի պատճառ հանդիսացավ վարորդի սրտի կաթվածը: Սակայն, փրկվածներից ոմանք հետագայում այլ պատմություն ներկայացրին:

Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Ըստ այդ պատմության, վթարի օրը 91 ուղեւորների թվում կար մեկ նախկին կալանավոր (չէին բացառում, որ նա վարորդի ծանոթներից էր): Երբ տրոլեյբուսն անցնում էր դամբայի վրայով, նա մոտեցավ վարորդին եւ հրամայական տոնով պահանջեց կանգնեցնել տրոլեյբուսը: Վարորդն էլ բավականին կոպիտ պատասխանեց, որ սա տաքսի չէ եւ ինքը չի պատրաստվում հետեւել ինչ-որ մեկի քմահաճույքին: Զայրացած ուղեւորը երկաթի ձողով հարվածեց վարորդի գլխին, որն էլ կորցրեց գիտակցությունը…

Պատմում է Պուշկին Սերոբյանը

Դատախազության գնդապետ էի եւ միաժամանակ Հայկական ԽՍՀ ստորջրյա մարզաձևերի ֆեդերացիայի նախագահը:

Մտերիմ էի Կարապետյանների ընտանիքի հետ ու երբ դեպքը տեղի ունեցավ, անկարող էի չգնալ ու չտեսնել, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Բացի այդ, որպես ֆեդերացիայի նախագահ` պարտավոր էի ներկա գտնվել: 

Դեպքից հետո Շավարշը շատ ծանր վիճակում էր: Արյան վարակում էր ստացել: Նրա բուժման համար դեղեր էին պահանջվում, որոնք կային միայն արտերկրում: Ես իմ փոքր մասնակցությունն եմ ունեցել այդ գործում՝ միջնորդելով, որպեսզի Ֆրանսիայից մի քանի դեղամիջոցներ բերվեն Շավարշի բուժման համար:  

Այս ողջ պատմության հիմնական առանցքն այն էր, թե խորհրդային պետության պես հզոր երկրում տրոլեյբուսն ինչպե՞ս կարող էր լիճն ընկնել: Դա անհնար բան էր եւ այդ մասին ակնարկ անգամ չէր կարող լինել: Ուստի, դեպքի բոլոր ականատեսներին փորձեցին լռեցնել:

Երեւանյան լիճը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Հոդվածներ գրեցի «Սովետական Սպորտ», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթերի համար, որտեղ փորձեցի թեկուզ մակերեսորեն, բայց գոնե խոսել այդ դեպքի մասին, ներկայացնել մեր մարզիկի՝ Շավարշի հերոսությունը: Սակայն ՊԱԿ-ից ինձ ուղղակիորեն զգուշացրին, որ չխառնվեմ այդ հարցերին: 

Դեպքից որոշ ժամանակ անց «Երեկոյան Երեւան» թերթը հոդված տպագրեց այն մասին, որ Կենտկոմի գործերի կառավարչի եւ ոմն դատախազի որդիներ  խրախուսման էին արժանացել մարդկանց փրկելու համար: Պարզվում է, որ այդ երիտասարդները մասնակցել են դեպքի օրը լճից մարդկանց ափ տեղափոխելու աշխատանքներին. Շավարշը սուզվում էր, մարդկանց դուրս բերում, իսկ այդ երկուսը նրանց տեղափոխում էին ափ: Իհարկե, հոդվածում այլ մանրամասներ չէին նշվում, թե կոնկրետ ո՞ր դեպքի համար են խրախուսվել երիտասարդները, սակայն չափազանց անարդար էր տեսնել, որ խորհրդային չինովնիկների որդիներն արժանանում են գնահատականի եւ ուշադրության, մինչդեռ Շավարշը, ով այդ պատմության իրական հերոսն էր, մնում է ստվերում:  Շավարշի սխրանքի մասին մարդիկ իմացան միայն տարիներ անց։

Շավարշ Կարապետյան` առանց մարդկանց միասնականության ոչինչ չէր ստացվի

Այդ oրը եղել եմ եղբորս՝ Կամոյի  հետ: Մարզվում էին լճի մերձակայքում մեր թիմի անդամների ու մարզչի հետ: Երբ մեր աչքի առջեւ տրոլեյբուսը դուրս թռավ պատնեշից եւ ընկավ ջուրը, պայթյունին հավասարազոր ձայն եկավ:

Տրոլեյբուսում 92 հոգի կար: Իհարկե, տրոլեյբուսը նախատեսված չէր այդքան մարդկանց համար, սակայն պիկ ժամերին ընդունված էր բաց թողնել հետեւի դռները եւ որոշ քանակությամբ երիտասարդների հաջողվում էր երթեւեկել դրսից «կախված» վիճակում:

92 հոգուց 46-ը փրկվեցին, մյուս 46-ը, ցավոք, մահացան:

Ես կարողացա ջրից հանել 20 հոգու, ոմանց հաջողվեց ինքնուրույն հասնել ափին, ոմանք էլ դուրս բերվեցին փրկարարների օգնությամբ: Սակայն ուզում եմ շեշտել, որ առանց այն ուժի, որը միավորեց ափին կանգնած մարդկանց, ոչինչ չէր ստացվի:

Տրոլեյբուսը ջրի տակից հանվեց ընդամենը 45 րոպեում, դա եզակի դեպք է: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են ջրփրկայանի աշխատողները, լճում մարզվող բայդարկայի եւ կանոէի թիրավարողները, շտապ օգնության բժիշկները: Վերամբարձ կռունկի վարողներից մեկը, որը լողալ չգիտեր, թռավ ջուրը՝ մարդկային կյանք փրկելու նպատակով: Կային նաեւ 2-3 օտարազգի մարդիկ, որոնք բոլորի հետ հավասար մասնակցում էին փրկարարական աշխատանքներին` մարդկային կյանք փրկելու ժողովրդի պատրաստակամությունը չէր հարցնում ո՛չ ազգ, ո՛չ մասնագիտություն: Այլեւս չեմ հանդիպել ժողովրդի կողմից ցուցաբերած նման կազմակերպված գործողությունների. հանում էի մարդկանց, փոխանցում Կամոյին, Կամոն տանում էր նրանց նավակների մոտ, այնտեղից էլ մարդկանց հասցնում էին ափ (մինչեւ ափ 25 մետր էր), որտեղ ջրփրկարանի աշխատողները (այդ թվում եւ իմ մարզիչը, որը 16 տարի աշխատել է որպես փրկարար) եւ բժիշկները ցուցաբերում էին առաջին օգնությունը:

Վթարված տրոլեյբուսը դուրս է բերվում լճից:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից:

Օգտակար նյութի հղումը։

Օգտակար նյութի հղումը։

Այս ամենի մասին ոչ բոլորս գիտենք, այդ իսկ պատճատով այս նյութը հրապարակեցի իմ բլոգում, խորհուրդ եմ տալիս այն կարդալ։

Իսկ հիմա Երևանյան լիճը և տարածքը 2022 թվականին, լուսանկարների հեղինակ Քնարա Հովհաննիսյան ՝

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Ճամփորդության վայրը՝ «2d քաղաք» լուսանկարչական-հետազոտական նախագծի շրջանակներում այցելություն Աշտարակ քաղաք:

Նպատակը՝ ֆոտոռեպորտաժի պատրաստում Աշտարակ քաղաքի մասին։

Նկարահանումներ Քասաղի կիրճում, Բագավան և Գիտավան թաղամասերում, Աշտարակ քաղաքում։

Մեկնումը՝ նոյեմբերի 21, ժամը 9։20-16։00

Մեկնում՝ մարզային երթուղով

Մասնակիցներ՝ Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողներ`

Միքայել Խուդավերդյան․ 1-ին կուրս

Նարեկ Ավետիսյան․ 1-ին կուրս

Դավիթ Սարկիսյան․ 2-րդ կուրս

Քնարա Հովհաննիսյան․ 2-րդ կուրս

Ջուլիա Ասրյան․ 3-րդ կուրս

Սոֆի Առաքելյան․ 3-րդ կուրս

Լիլիա Ղուլյան․ 4-րդ կուրս

Անահիտ Գաբրիելյան․ 4-րդ կուրս

Նախագծի լուսաբանումը կհրապարակվի ուսանողների բլոգներում և MSKH TV-ի կայքում։

Հանդիպում Բերտա Մարտիրոսյանի հետ

Նոյեմբերի 15-ին կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում հանդիպեցինք լուսանկարիչ-արշավորդ Բերտա Մարտիրոսյանի հետ։ Բերտա պատմեց իր լուսանկարչական փորձի մասին, ցույց տվեց իր աշխատանքները, կիսվեց իր փորձով, լինելով նաև արշավրոդ պատմեց բազմազան կենդանիների և թռուչների մասին։ Իսկ հետո խաղի միջոցով նկարներ նվիրեց երեխաներին։ Հանդիպումը շարունակեցինք ագարակում։

Հետաքրքիր և հաճելի հանդիպում։ Լուսաբանումը Արմինե Թոփչյանի, դիտեք կայքում։

Անսել Ադամս

Անսել Ադամս ամերիկացի լուսանկարիչ և բնապահպան։ Ամերիկայի արևմտյան հատվածի՝ հատկապես Յոսեմիթե ազգային պուրակի բնապատկերների սև և սպիտակ լուսանկարները ներկայացվել են օրացույցներում, պաստառներին և գրքերում։դամսը և Ֆրեդ Արչերը միասին հիմնեցին տարածքային համակարգ, որը թույլ է տալիս լուսանկարիչներին բարելավել նեգատիվի որակի հսկողությունը։ Իսկ Վիլլարդ Վան Դայքի և Էդվարդ Ուեսթոնի հետ Ադամսը ստեղծեց լուսանկարչական խումբ, որը հայտնի է «f/64 խումբ» անունով։

Ալբերտ Ռենգեր-Պատչ

Ալբերտ Ռենգեր-Պաթչը ծնվել է 1897 թվականի հունիսի 22-ին Վյուրցբուրգ քաղաքում սիրողական լուսանկարչի ընտանիքում։ Տասներկու տարեկանում նա սկսեց սովորել լուսանկարչություն։ Քսանականների սկզբին նա որպես լուսանկարիչ աշխատեց Chicago Tribune-ում, որից հետո դարձավ անկախ լուսանկարիչ և 1925 թվականին հրատարակեց իր առաջին գիրքը։ Նրա առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1927 թվականին թանգարանում։ Իսկ 1928 թվականին Ալբերտ Ռենգեր-Պաթչը հրատարակում է երկրորդ գիրքը, որը կոչվում է «Աշխարհը գեղեցիկ է», որը ներառում է բույսերի, արդյունաբերական օբյեկտների և զանգվածային արտադրության շուրջ հարյուր լուսանկարներ: Լուսանկարներն արվել են այնպիսի ոճով, որն արտացոլում է «Նոր օբյեկտիվություն» շարժման տեսակետները, որն իր ծաղկման շրջանում էր Վայմարի Հանրապետության ժամանակ։ «Արվեստը թողնենք արվեստագետներին,- գրում է նա,- և փորձենք լուսանկարչական միջոցներով ստեղծել պատկերներ, որոնք կարող են պաշտպանել նրանց պատիվը լուսանկարչական որակներով՝ առանց արվեստի ոլորտի վարկերի դիմելու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալբերտ Ռենգեր-Պաթչը աշխատել է որպես պատերազմի թղթակից։ 1944 թվականին նրա ստուդիան ավերվել է ռմբակոծության արդյունքում, և լուսանկարիչը կորցրել է ավելի քան 18000 նեգատիվ: Նույն թվականին նա տեղափոխվեց Վամել Դորֆ, որտեղ ապրեց մինչև իր կյանքի վերջը։ Ալբերտ Ռենգեր-Պաթչը մահացել է 1966 թվականի սեպտեմբերի 27-ին։

Հանդիպում լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հետ

Այսօր հանդիպեցինք Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հետ, հետաքրքիր հանդիպում կարող եմ վստահ ասել որ նա լավագույն լուսանկարիչ մեկն է Հայաստանում։ Հայկի հետ հանդիպման ժամանակ սովորեցինք լիքը հետաքրքիր և կարևոր բաներ, սկզբում պատմեց լուսանկարչության, տեխնիկայի հետ աշխատելու նրբություների մասին, պատմեց թե ինչպես է լուսանկարում և ինչպես պետք է լուսանկարել, դիտեցինք իր աշխատանքները և աշակերտների աշխատանքները, քննարկումներ կատարեցինք բազմաթիվ հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում Հայկը շատ կարևոր խորհուրդներ տվեց որոնք պետք է միշտ հիշենք նկարահանման ընթացքում։

Ֆոտոռեպորտաժը կայքում։

Կոնստրուկտիվիզմ

Կոնստրուկտիվիզմ, ուղղություն 1920-ական թվականների խորհրդային արվեստում (ճարտարապետության, ձևավորման, թատերադեկորացիոն արվեստների, գրքարվեստի, գեղարվեստական ձևաստեղծման և նախագծման, նաև գրականության մեջ)։ Կոնստրուկտիվիստների առաջին կազմակերպությունը ստեղծվել է ԻՆԽՈԻԿ-ում (Գեղարվեստական մշակույթի ինստիտուտ), 1921 թվականին։ Կոնստրուկտիվիզմի կողմնակիցները, առաջ քաշելով կենսական պրոցեսներին ակտիվորեն ուղղություն տվող միջավայրի «նախագծման» խնդիրները, ձգտում էին իմաստավորել նորագույն տեխնիկայի ձևաստեղծման հնարավորությունները, նրա բանական, նպատակահարմար կառուցվածքները, նաև մետաղի, փայտի, ապակու գեղագիտական հատկությունները։ Գործնականում մասամբ կենսական մարմնավորում ստացան արտադրական արվեստի լոզունգները։ Կոնստրուկտիվիզմը հակադրում էր առարկայական նոր ձևերի պարզությունն ու շեշտված ուտիլիտարիզմը՝ դրանցում տեսնելով մարդկանց նոր հարաբերությունների դեմոկրատության մարմնավորումը։

1925 թվականին հիմնադրվել է կոնստրուկտիվիստների կազմակերպությունը՝ Ժամանակակից ճարտարապետների միավորումը (ՕՍԱ)։ Ճարտարապետական այլ խմբավորումների հետ մեկտեղ նրանք որոնում էին բնակավայրերի հատակագծման նոր հնարքներ և բնակեցման սկզբունքներ, առաջադրում էին կենցաղի վերակառուցման նախագծեր, մշակում էին հասարակական շենքերի նոր տիպեր (Աշխատանքի պալատ, Խորհուրդների տուն, բանվորական ակումբ, խոհանոց-ֆաբրիկա և այլն)։

Կոնստրուկտիվիզմը մի ուղղություն է, որը ավելի շուտ կապվում է ճարտարապետության հետ, սակայն ճարտարապետական ուղղություն դառնալուց առաջ կոնստրուկտիվիզմը գոյություն է ունեցել դիզայնի, տպագրության և նկարչական արվեստների մեջ։ Լուսանկարչության մեջ այն հանդիսանում է կոմպոզիցիային երկրաչափականություն հաղորդելու, ծավալները կրճատելով «գլխապտույտ» հեռանկարներ ունենալու միջոց։ Այդ գործով մասնավորապես զբաղվում էր Ալեքսանդր Ռոդչենկոն։

Իմ կոնստրուկտիվիզմը ՝

Էդվարդ Ուեսթոն

Էդվարդ Ուեսթոնը 16 տարեկանում ստացել է նվեր՝ Կոդակ լուսանկարչական ապարատ։ Լուսանկարել է Չիկագոյում, 1906 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ 1909 թվականին ամուսնացել է։ 1911 թվականին բացել է սեփական ֆոտոստուդիան։ Հայտնի է որպես «Նոր տեսիլ» ուղղության կարևորագույն ներկայացուցիչ։ 1929 թվականին Շտուտգարտում կայացած «Ֆիլմ և Լուսանկար» (Film and Foto) ցուցահանդեսում առանձնացրել է աշխատանքները և պատասխանատու է եղել ամերիկյան հանձնաժողովի համար։ Մտերիմ է եղել լուսանկարիչներ Ալֆրեդ Ստիգլիցի, Փոլ Սթրենդի հետ։ 1932 թվականին Անսել Ադամսի հետ հիմնել է «f/64» լուսանկարչական խումբը։ 1937 թվականին ստացել է Գուգենհայմի հիմնադրամի կրթաթոշակ, որի շնորհիվ նա կարողացել է երկու տարվա ընթացքում ճանապարհորդել Միացյալ Նահանգներում և, մասնավորապես, Կալիֆոռնիայում։ Ստեղծել է նատյուրմորտ նկարների շարք։ Նկարազարդել է գրքեր, այդ թվում՝ Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները» (1941)։ Սկսել է ծաղիկներ նկարել (1947)։ Վերջին ֆոտոաշխատանքները թվագրվում են 1948 թվականին, այնուհետև Ուեսթոնը, տառապելով Պարկինսոնի հիվանդությամբ, դադարել է լուսանկարել։