Դասընթաց օր հինգերորդ

Այսօր վերջացավ մեր դասընթացները , երեխաների հետ սովորեցինք և ամփոփեցինք մեր անցածը , նրանք վերջին անգամ հնավորություն ունեցան նկարել ռեպորտաժ ինքնուրյուն առանց իմ օգնության ։ Ամեն ինչ շատ հիանալի էր ։

Հատված մեր դասընթացից ՝

Հաշվետվություն Դիջիթեք 2022/Ռեպորտաժ

Ահա և ավարտվեց մեր դիջիթեքյան օրերը ։ Սկզբում չէի պատկերացնում թե ինչ է լինելու , իսկ հետո երբ սկսեցի աշխատել Լիլիայի հետ արդեն ամեն ինչ փոխվեց դեպի լավը , երեխաների հետ աշխատելուց հետո ես նույնպես շատ բան սովորեցի , նրանք ինձ օգնեցին հասկանալ որ ես կարող եմ հասնել այն ամեն ինչին ,որին ես ձգտում եմ ։ Միքիչ դժվարություներով , բայց ամեն ինչ շատ լավ անցավ , երեխանները սիրով աշխատեցին և հաճախեցին դասընթացներին , իսկ դա ինձ համար շատ կարևոր էր , ես ուրախանում էի երբ ասում էին << ինչ հավես եք բացատրում , մյուս դասին անպայման կգանք ընկեր Քնարիկ , ինձ կարող եք օգնել սովորեմ նկարել ․․․․․>> և այսպես շարունակ ուղակի հիանալի էր , շնորհակալ եմ որ նման նախագիծ եղավ և ինձ հնարավորություն տվեցին իմ փորձով կիսվել երեխաների հետ ։ Ի դեպ երեխաները գրել են իրենց տպավորությունները դասընթացի մասին ։

Լավագույն ընտրված հատվածներ մեր ճամբարից ՝

Մեր դասընթացներից `

Տպավորություն Սոֆիա Մարգարյանից ՝ Մենք սկզբում ծանոթացել ենք Ընկեր Քնարիկի հետ և Ընկեր Լիլիայի հետ։ Առաջին օրը մեզ բացատրել են, թե ինչ է նշանակում ռեպորտաժը։ Ռեպոռտաժի նկարներ են ցույց տվել։ Երկրորդն օրը մենք սովորեցինք պլաններ։ Հետո ֆոտոապարատով նկարներ ենք արել։ Նայել ենք մեր նկարները և քննարկել ենք։ Երրորդ օրը մենք անցանք փոքր, միջին և խոշոր պլանները։ Իսկ հետո մենք հեռախոսներով նկարներ արեցինք։ Չորորդ օրը քննարկեցինք վիդեո և ֆոտո ռեպորտաժը, իսկ հետո մենք մենակ ռեպորտաժի նկարները արեցինք։

Հատված Սոֆիայի նկարներից ՝

Քոլեջից՝

Տպավորություն Էլեն Մնացականյանից ՝ Մենք առաջինը ընկեր Քնարիկի հետ ենք ծանոթացել, նաև ընկեր Լիայի հետ, մենք սովոր եցինք ռեպորտաժ դա շատ հետաքրքիր դաս է։ Մենք այնտեղ նկարներ ենք արել մեր հեռախոսներով կամ պլանշետներով մենք նկարեցինք պլաներով մեծ, ընդհանուր, և խոշոր։ Մենք ծանոթացանք ապառատի հետ, նա իմ դուր եկավ ես սովորեցի ճիշտ նկարել իմ մոտ ասացին լավա ստացվում ես այտպես սովորեցի ճիշտ նկարել շատ հետաքրքիր էր։

Հատված Էլենի նկարներից՝ երեք պլաներ

Տպավորություն Ելենա Կարապետյանից՝ Սկզբում ծանոթացել ենք ընկեր Քնարիկի և ընկեր Լիլիայի հետ , հետո ծանոթացել ենք երեք պլաների հետ ՝ խոշոր , միջին , փոքր, հետո սովորեցի թե ինչպես են օգտվում ապառատից, հետո գնացինք նկարներ անելու ապառատով , նայեցինք մեր նկարները։ Նկարեցինք ռեպորտաժ թե ինչպես են երեխաները <<Ղափամա>> երգը երգում ։

Հատված Ելենայի նկարներից ՝

Քոլեջից

Հատված Մարիյի նկարներից ՝

Տան անկյուներ

Դասընթաց օր չորորդ

Այսօր մեր դասընթացի չորրոդ օրն էր , երեխաների հետ քննարկեցինք և վերլուծեցինք վիդեո և ֆոտո ռեպորտաժների մասին, թեման բարդ էր բայց շատ հետաքրքիր , հանձնարարվեց տնային աշխատանք դասի վերաբերյալ ։

Հատված դասընթացից ՝

Դիջիթեք 2022 / Հաշվետվություն

Այս դիջիթեքյան օրերի ընթացքում մենք անցկացրեցինք երեք դաս , երեխաները այդ երեք սեմինարների ընթացքում սովորեցին և ձեռք բերեցին նոր գիտելիքներ ։ Առաջին սեմինարի ժամանակ նրանք ծանոթացան ընդհանուր դասընթացի մասին , իմացան ռեպորտաժի պատմության մասին , երկրորդ դասընթացի ժամանակ սովորեցին լուսանկարչության գլխավոր պլաների մասին և սովորեցին նկարել խցիկով ։ Երրորդ դասընթացի ժամանակ ամփոփեցինք մեր անցածը։ Այսպիսով մեր դասընթացների ընթացքում նրանք դեռ շատ բաներ կսովորեն։

Դասընթաց օր երրորդ

Այսօր մեր դասընթացի երրորդ օրը , ամփոփեցինք նախորդ անցածը , իսկ ընկալելու համար նորից սովորենցինք երեք պլաները փորձեր կատարեցին քոլեջի տարածքում , վերջում սովորողները դիտեցին իրենց նկարները , հանձնարարվեց տնային աշխատանք ռեպորտաժի թեմայով ։

Հատված ՝

Ամփոփում օր երկրորդ

Այսօր կայացավ մեր դասընթացի երկրորդ օրը , թեման երեք պլաների մասին էին , ինչ կարևոր նշանակություն այն ռեպորտաժի մեջ, ծանոթացան թեմաին և խցիկին, իսկ հետո երեխանները սկսեցին փորձեր կատարել և նկարել քոլեջում ,վերջում քննարկեցինք մեր նկարած նկարները ։

Հատվածներ դասընթացից՝

Ամփոփում օր առաջին

Այսօր կայացավ մեր դասընթացի առաջին օրը ,ծանոթացանք երեխաների հետ ,իսկ հետո սկսեցինք դասը։ Երեխաները սկզբում ծանոթացան թեմային , լսեցին և տեսա դասընթացի իմաստը ,իսկ վերջում ամփոփեցինք մեր սովորածը։

Հատված ՝

Հունավարյան ԴԻՋԻԹԵՔ 2022

Ռեպորտաժ

Նախագծի համակարգողներ `

Լիլիա Ղուլյան~լուսանկարչական գործ ,երորրդ կուրս

Քնարա Հովհաննիսյան ~լուսանկարչական գործ,առաջին կուրս

Նախագծի բնութագիրը ՝Լուսանկարչության <<ռեպորտաժ>> ժանրի ուսուցանում ավագ դպրոցի աշակերտներին:

Նախագծի ընթացք

Դաս 1/2 ՝ ծանոթացում <<ռեպորտաժ>> ժանրի հետ, ֆոտոռեպորտաժի նկարահանման կանոնների ուսուցում:
Դաս 3՝ Լուսանկարչության 3 պլանների ուսուցում, դրանց կիրառությունը ռեպորտաժում:
Դաս 4՝ Ֆոտո և վիդեո ռեպորտաժի ընդհանրություններն ու տարբերությունները, օրինակների քննարկում։
Դաս 5 ՝Գործնական աշխատանք՝ <<Ֆոտոռեպորտաժ>>։
Դաս 6՝Անցածի ամփոփում, գործնական աշխատանքի դիտում, քննարկում: