Լուսանկաչություն

Կոնստրուկտիվիզմ

Կոնստրուկտիվիզմ, ուղղություն 1920-ական թվականների խորհրդային արվեստում (ճարտարապետության, ձևավորման, թատերադեկորացիոն արվեստների, գրքարվեստի, գեղարվեստական ձևաստեղծման և նախագծման, նաև գրականության մեջ)։ Կոնստրուկտիվիստների առաջին կազմակերպությունը ստեղծվել է ԻՆԽՈԻԿ-ում (Գեղարվեստական մշակույթի ինստիտուտ), 1921 թվականին։ Կոնստրուկտիվիզմի կողմնակիցները, առաջ քաշելով կենսական պրոցեսներին ակտիվորեն ուղղություն տվող միջավայրի «նախագծման» խնդիրները, ձգտում էին իմաստավորել նորագույն տեխնիկայի ձևաստեղծման հնարավորությունները, նրա բանական, նպատակահարմար կառուցվածքները, նաև մետաղի, փայտի, ապակու գեղագիտական հատկությունները։ Գործնականում մասամբ կենսական մարմնավորում ստացան արտադրական արվեստի լոզունգները։ Կոնստրուկտիվիզմը հակադրում էր առարկայական նոր ձևերի պարզությունն ու շեշտված ուտիլիտարիզմը՝ դրանցում տեսնելով մարդկանց նոր հարաբերությունների դեմոկրատության մարմնավորումը։

1925 թվականին հիմնադրվել է կոնստրուկտիվիստների կազմակերպությունը՝ Ժամանակակից ճարտարապետների միավորումը (ՕՍԱ)։ Ճարտարապետական այլ խմբավորումների հետ մեկտեղ նրանք որոնում էին բնակավայրերի հատակագծման նոր հնարքներ և բնակեցման սկզբունքներ, առաջադրում էին կենցաղի վերակառուցման նախագծեր, մշակում էին հասարակական շենքերի նոր տիպեր (Աշխատանքի պալատ, Խորհուրդների տուն, բանվորական ակումբ, խոհանոց-ֆաբրիկա և այլն)։

Կոնստրուկտիվիզմը մի ուղղություն է, որը ավելի շուտ կապվում է ճարտարապետության հետ, սակայն ճարտարապետական ուղղություն դառնալուց առաջ կոնստրուկտիվիզմը գոյություն է ունեցել դիզայնի, տպագրության և նկարչական արվեստների մեջ։ Լուսանկարչության մեջ այն հանդիսանում է կոմպոզիցիային երկրաչափականություն հաղորդելու, ծավալները կրճատելով «գլխապտույտ» հեռանկարներ ունենալու միջոց։ Այդ գործով մասնավորապես զբաղվում էր Ալեքսանդր Ռոդչենկոն։

Իմ կոնստրուկտիվիզմը ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *