գրականություն

Դժվար ճանապարհը/վերլուծություն

Հետաքրիր պատմվածք կյանքի մասին։ Գլխավոր հերոսներն էի առաջնորդը և մի երիտասարդ տղա, ովքեր պետք է հաղթահարեին և բարձրանային լեռը։ Եթե չլիներ տղայի մեծախոսությունը, նա երևի երբեք էլ չէր բարձրնա լեռը։ Բայց այս պատմվածքի մեջ շատ խորը իմաստներ կան, դա պետք է ամեն ընթերցողը հասկանա։ Երբ ընթերցում էի արդեն ինձ համար ամեն ինչ պարզ էր։ Այս պատմվածքի վերջը հենց այսպիսին էլ պատկերացնում էի, որովհետև եթե ձգտում ես մի բանի և արդեն հասել էս կեսին, չպետք է թողնես այն անավարտ,բոլորս էր ունենք մեր պարտքը այս կյանքում, ինչ սկսել ենք, այն էլ պետք է ժամանակին ավարտին հասցնենք։ Տղան ամեն վայրկյանին ուզում էր ետ իջնել, մտածում էր, թե այդպես ավելի ճիշտ է, և առաջնորդը նրան ոչինչ չէր ասում, քանի որ գիտակցում էր ամեն ինչ, բայց երբ տղա մի պահ ետ նայեց, հասկացավ, որ այս ամենը անիմաստ ժամանակի կորուստ չէր, այլ կարևոր մի իրադարձություն իր կյանքում։ Հաճելի է, երբ ինքդ քեզ լավ ես զգում երբ հասնում ես նպատակիտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *