Դիջիթեք · Հաշվետվություն

Հաշվետվություն Դիջիթեք 2022/Ռեպորտաժ

Ահա և ավարտվեց մեր դիջիթեքյան օրերը ։ Սկզբում չէի պատկերացնում թե ինչ է լինելու , իսկ հետո երբ սկսեցի աշխատել Լիլիայի հետ արդեն ամեն ինչ փոխվեց դեպի լավը , երեխաների հետ աշխատելուց հետո ես նույնպես շատ բան սովորեցի , նրանք ինձ օգնեցին հասկանալ որ ես կարող եմ հասնել այն ամեն ինչին ,որին ես ձգտում եմ ։ Միքիչ դժվարություներով , բայց ամեն ինչ շատ լավ անցավ , երեխանները սիրով աշխատեցին և հաճախեցին դասընթացներին , իսկ դա ինձ համար շատ կարևոր էր , ես ուրախանում էի երբ ասում էին << ինչ հավես եք բացատրում , մյուս դասին անպայման կգանք ընկեր Քնարիկ , ինձ կարող եք օգնել սովորեմ նկարել ․․․․․>> և այսպես շարունակ ուղակի հիանալի էր , շնորհակալ եմ որ նման նախագիծ եղավ և ինձ հնարավորություն տվեցին իմ փորձով կիսվել երեխաների հետ ։ Ի դեպ երեխաները գրել են իրենց տպավորությունները դասընթացի մասին ։

Լավագույն ընտրված հատվածներ մեր ճամբարից ՝

Մեր դասընթացներից `

Տպավորություն Սոֆիա Մարգարյանից ՝ Մենք սկզբում ծանոթացել ենք Ընկեր Քնարիկի հետ և Ընկեր Լիլիայի հետ։ Առաջին օրը մեզ բացատրել են, թե ինչ է նշանակում ռեպորտաժը։ Ռեպոռտաժի նկարներ են ցույց տվել։ Երկրորդն օրը մենք սովորեցինք պլաններ։ Հետո ֆոտոապարատով նկարներ ենք արել։ Նայել ենք մեր նկարները և քննարկել ենք։ Երրորդ օրը մենք անցանք փոքր, միջին և խոշոր պլանները։ Իսկ հետո մենք հեռախոսներով նկարներ արեցինք։ Չորորդ օրը քննարկեցինք վիդեո և ֆոտո ռեպորտաժը, իսկ հետո մենք մենակ ռեպորտաժի նկարները արեցինք։

Հատված Սոֆիայի նկարներից ՝

Քոլեջից՝

Տպավորություն Էլեն Մնացականյանից ՝ Մենք առաջինը ընկեր Քնարիկի հետ ենք ծանոթացել, նաև ընկեր Լիայի հետ, մենք սովոր եցինք ռեպորտաժ դա շատ հետաքրքիր դաս է։ Մենք այնտեղ նկարներ ենք արել մեր հեռախոսներով կամ պլանշետներով մենք նկարեցինք պլաներով մեծ, ընդհանուր, և խոշոր։ Մենք ծանոթացանք ապառատի հետ, նա իմ դուր եկավ ես սովորեցի ճիշտ նկարել իմ մոտ ասացին լավա ստացվում ես այտպես սովորեցի ճիշտ նկարել շատ հետաքրքիր էր։

Հատված Էլենի նկարներից՝ երեք պլաներ

Տպավորություն Ելենա Կարապետյանից՝ Սկզբում ծանոթացել ենք ընկեր Քնարիկի և ընկեր Լիլիայի հետ , հետո ծանոթացել ենք երեք պլաների հետ ՝ խոշոր , միջին , փոքր, հետո սովորեցի թե ինչպես են օգտվում ապառատից, հետո գնացինք նկարներ անելու ապառատով , նայեցինք մեր նկարները։ Նկարեցինք ռեպորտաժ թե ինչպես են երեխաները <<Ղափամա>> երգը երգում ։

Հատված Ելենայի նկարներից ՝

Քոլեջից

Հատված Մարիյի նկարներից ՝

Տան անկյուներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *