գրականություն

Բանաստեղծություներ

ՃԱՆԱՊԱՐՀ

 Բարակ ուղին սողալով , Ոտի տակին դողալով , Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով : Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի :

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ 

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Սեր
ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ
Ես ու դու սե՛ր ենք
Մեկ սրտի տե՛ր ենք
Նռան ճյուղերով բոցուն
Սիրո տաղերով արբուն
Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր
Որ պաղել էր շատ ձմեռ
Սրտիդ բաղում դալարեց
Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր
Սըրտիս խաղում ծավալեց

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *